Սլալոմ

լեռնադահուկային մարզաձև

Ոլորասահք, կամ սլալոմ (նորվ.՝ slalom — վայր իջնող հետք), լեռնադահուկային մարզաձև։ Դահուկներով վայրէջք՝ դարպասներով նշագծված 450-500 մ մրցուղիով։ Դարպասների լայնությունը 3,5-4 մ է հեռավորությունը միմյանցից՝ 0,7-ից մինչև 15 մ։ Մեկնակետի բարձրությունը եզրագծից 60-ից 150 մ է։ Մրցուղին հաղթահարելիս դահուկորդը պետք է անցնի բոլոր դարպասներով, որոնցից մեկը շրջանցելու կամ մեկ դահուկով հանելու դեպքում դուրս է մնում հետագա պայքարից։ Մրցումների ժամանակ զարգացնում են մինչև 40 կմ/ժ արագություն։ Արդյունքները որոշվում են երկու տարբեր մրցուղիներում, երկու մրցաերթի ընթացքում ցույց տված ժամանակների ընդհանուր գումարով։

Սլալոմ
Տեսակլեռնադահուկային սպորտ
 Slalom skiing Վիքիպահեստում

Հսկա սլալոմ, ունի անկման մեծ աստիճան (200-500 մ բարձրություն մեկնակետի և եզրագծի միջև), մրցուղու երկարությունը 800-ից 2000 մ է, դարպասների լայնությունը՝ 8 մ, նրանց միջև եղած տարածությունը՝ 15-20 մ։ Տղամարդիկ կատարում են երկու վայրէջք (արդյունքը որոշվում է դրանց ժամանակների գումարով), կանայք՝ մեկ։ Հսկա սլալոմի մրցումներում արագությունը վայրէջքի ժամանակ մինչև 65 կմ/ժ է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլալոմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422