Սլակ Կակոսյան
Սլակ Կակոսյան (հունվարի 25, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2005), Արորդիների Ուխտ շարժման առաջնորդ, որոնց կողմից ճանաչվել է որպես քրմապետ[1][2]։
Սլակ Կակոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 24, 2005 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան և քահանա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1936 թվականին Երևանում, մտավորականի ընտանիքում։ Նախնիները սերում են Տարոն գավառի Սլկունյաց նախարարական տնից։ 1961 թվականին ստեղծել է «Մեսրոպ Մաշտոց» ուսանողական կազմակերպությունը, որի նպատակն էր պահպանել հայերենի անաղարտությունը։ 1964 թվականին յոթ հայրենասերների գործով խորհրդային իշխանությունները աքսորել են նրան Սիբիր[3]։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Քաղսի գյուղում, հետո՝ դասախոս Երևանի տարբեր բուհերում։
1979 թվականին ԽՍՀՄ իշխանության կողմից խորհրդային վարք ու բարքին չենթարկվելու համար վտարվում է երկրից և բնակվում է ԱՄՆ-ում։
ԱՄՆ-ում ուսումնասիրում է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը և ընդունում է ցեղակրոնության գաղափարախոսությունը, որի հավատքային կողմի զարգացմանն էլ նվիրում է իր հետագա գործունեությունը։
Սփյուռքում Կակոսյանը ծանոթանում է Նժդեհի մյուս հետևորդներին, ովքեր էլ նրան կնքում են որպես Արորդի (Ցեղամարդ) և օծում որպես հայոց քրմապետ։
1988 թվականին վերադառնում է Հայաստան։ 1990 թվականին հիմնում է Արորդիների Ուխտը` նոր հայ հեթանոսների համայնքը, որը նույն թվականին էլ պետական գրանցում է ստանում։
Կակոսյանի գլխավոր աշխատությունն է այսպես կոչված Ուխտագիրքը (Արորդիների սուրբ գիրքը)[4]։
Վախճանվել է 2005 թվականի օգոստոսի 24-ին։
Աշխատություններ
խմբագրել- «Ուխտագիրք»
- «Արարատյան Դիցաբանություն»
- «Հայոց լեզվի խորհրդարան»
- «Բնախոսություն» և այլն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յուլյա Անտոնյան, «Արորդիների ուխտ»` նեոհեթանոսությունը Հայաստանում Արխիվացված 2017-03-30 Wayback Machine, Հայաստանի կրոնները՝ religions.am կայքից
- ↑ Антонян Юлия Юрьевна, "ВОССОЗДАНИЕ" РЕЛИГИИ: НЕОЯЗЫЧЕСТВО В АРМЕНИИ, Laboratorium - Журнал социальных исследований № 1, 2010, стр.103–128.(ռուս.)
- ↑ Սլակ (Էդվարդ) Կակոսյան
- ↑ Ուխտագիրք արորդյաց, Արորդիների ուխտ, Լուսակն, 2005, 528 էջ։
Անմիջական ընթերցման համար՝ Ուխտագիրք։