Սլավկո Բրեզոսկի

մակեդոնացի ճարտարապետ

Սլավկո Բրեզոսկի (մակեդոներեն՝ Slavko Brezoski, հունիսի 10, 1922(1922-06-10)[1], Գալիչնիկ, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 8, 2017(2017-03-08), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ճարտարապետ։

Սլավկո Բրեզոսկի
մակեդոներեն՝ Славко Брезоски
Ծնվել էհունիսի 10, 1922(1922-06-10)[1]
ԾննդավայրԳալիչնիկ, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էմարտի 8, 2017(2017-03-08) (94 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
ԱշխատավայրՍկոպյեի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Կլիմենտ Օքրիդացու եկեղեցի

Կենսագրություն

խմբագրել

Սլավկո Բրեզոսկին ծնվել է 1922 թվականի հունիսի 10-ին Գալիչնիկում։ 1950 թվականին ավարտել է Բելգրադի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական ֆակուլտետը (պրոֆեսոր Միլան Զլոկովիկի դասարանը)։ 1969-1987 թվականներին աշխատել է որպես պրոֆեսոր ճարտարապետության ֆակուլտետի հանրային շենքերի նախագծման ամբիոնում։

Նախագծել և կառուցել է սոցիալիստական Հարավսլավիայի մի շարք ժամանակակից շենքեր։ Նախագծել է Սկոպյեի Սուրբ Կլիմենտ Օքրիդացու եկեղեցին[2]։ 1961 թվականին նախագծել է Բրազիլիայում Հարավսլավիայի դեսպանատունը։ Շենքեր է նախագծել նաև Բրազիլիայում և Լիբիայում։

1963 թվականի Սկոպյեի երկրաշարժից հետո քաղաքը նախագծելիս նրա վրա մեծապես ազդել են բրազիլացի և ճապոնացի ճարտարապետներ Օսկար Նիմեյերը և Կենձո Տանգեն[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել