Սլենգ
Սլենգ (անգլ.՝ slang), խոսակցական լեզվի արտահայտչական և հուզական երանգավորում ունեցող բառ, որ շեղվում է ընդունված գրական լեզվի նորմերից։ «Սլենգ» տերմինը ավելի հաճախ օգտագործվում է կապված անգլերենի և Անգլիայում ու ԱՄՆ-ում /Ամերիկայի Միացյալ Նահանգներ/ նրա գործառության հետ։ Տարածված է գլխավորապես դպրոցականների, ուսանողների, զինվորականների, երիտասարդ բանվորների շրջանում։ Գրական լեզվում օգտագործվում է հերոսների և հեղինակային խոսքի լեզվական բնութագրման նպատակով։ «Սլենգ» տերմինը ծածկալեզու և ժարգոն տերմինների մասնակի հոմանիշն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլենգ» հոդվածին։ |