Սկանդինավյան (Ֆաբերժեի ձու)
«Սկանդինավյան» (ռուս.՝ Скандинавское), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1899 թվականից 1903 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է[2]։
Սկանդինավյան | |
---|---|
Ստեղծման թնական | 1899 և 1903 |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Maria Quisling?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի և ալմաստ |
Բարձրություն | 74 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Սկանդինավյան» ոսկերչական ձուն ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[3]։
Նկարագիր
խմբագրել«Սկանդինավյան» ոսկերչական ձուն պատրաստված է կարմիր և կանաչ ոսկուց[4]։ Ներսից զամշապատ է։ Արտաքինից պատված է թափանցիկ մորեգույն-կարմիր էմալով։ Օգտագործված է նաև թափանցիկ սպիտակ, փայլատ և դեղին էմալ։ Դեղնուցի մեջ պահվում է ձվի մյուս անակնկալը։
Փաստացիորեն պատրաստված է առաջին կայսերական ձվի՝ «Հավիկի» (1885) տեսքով։ Ֆաբերժեն պատրաստել է նաև նմանատիպ այլ ձվեր՝ «Լազուրիտե» (1886) և «Կելխի հավիկ» (1898), բայց ի տարբերություն դրանց, «Սկանդինավյան» ձուն զարդարված է ոչ թե մարգարիտներով, այլ ադամանդներով[1]։
Անակնկալ
խմբագրել«Սկանդինավյան» ոսկերչական ձվի անակնկալը դեղնուցում պահվող հավիկի ոսկե մանրակերտն է։ Այն էմալապատ է, իսկ աչքերը ադամանդներից են[3]։
Պատմություն
խմբագրել«Սկանդինավյան» ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում։ Վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[4]։ Առաջին պատվիրատուի ու գնորդի մասին ոչ մի վկայություն չի պահպանվել։
Ձուն հայտնաբերվել է 1980 թվականին Օսլոյի բանկերից մեկի չհրկիզվող պահարանում՝ Մարիա Քվիսլինգի զարդերի մեջ[2]։
Հետագայում այն գնում է Վիկտոր Վեկսելբերգը և վերադարձնում հայրենիք՝ Ռուսաստան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Скандинавское - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 2,0 2,1 Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 «Скандинавское яйцо Фаберже 1899 - 1903». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 7». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկանդինավյան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |