Սկոտի Պիպեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|- |- |}
Սկոտի Պիպեն Scottie Pippen | |||||||||||||||||
Դիրքը | Թեթև հարձակվող | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համար | № 33 | ||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Սկոտի Մորիս Պիպեն Scottie Maurice Pippen | ||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1965 (59 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ | ||||||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||||||||
Հասակ | 203 սմ | ||||||||||||||||
Քաշ | 103 կգ | ||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1987 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | ||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||||||||
Չիկագո Բուլս (1987–1998) Հյուսթոն Ռոքեթս (1999) Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1999–2003) Չիկագո Բուլս (2003–2004) Տոռպան Պոյատ (2008, Ֆինլանդիա) Սանսվալ Դրագոնս (2008, Ֆինլանդիա) | |||||||||||||||||
|
Սկոտի Մորիս Պիպեն (անգլ.՝ Scottie Maurice Pippen, սեպտեմբերի 25, 1965[1][2], Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներով (1987–1998 թթ.), որի կազմում 6 անգամ հաղթել է NBA-ի գավաթը (1991–1993 և 1996–1998)։ Պիպենը թիմակից Մայքլ Ջորդանի հետ առանցքային դեր է խաղացել «Բուլսում»` ձևավորելով ակումբի հարձակվողական կորիզը։ Պիպենի և Ջորդանի անունները նաև կապվում են 90-ականներին NBA-ը ամբողջ աշխարհում մասայականացնելու հետ։
Պիպենը հանդես է եկել որպես թեթև հարձակվող (այլ անվանում` երրորդ համար)։ 8 անգամ անընդմեջ դարձել է NBA All-Defensive առաջին թիմ և 3 անգամ՝ All-NBA առաջին թիմ խորհրդանշանական հավաքականի անդամ։ 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ընդ որում՝ դառնալով 1994 թվականի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1996-97 մրցաշրջանում Պիպենը հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։ Նույն տարի «Բուլսի» ղեկավարությունը որոշում է հավերժացնել նրա 33 համարի խաղաշապիկը ակումբի փառքի սրահում։
Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի` այսպես կոչված` «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում հաղթել է օլիմպիական ոսկիներ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։
2010 թվականի օգոստոսի 13-ին Սկոտի Պիպենը դառնում է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Սկոտի Պիպենը NBA.com կայքում
- NBA.com` Ս. Պիպենի կարիերայի ամփոփագիր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոտի Պիպեն» հոդվածին։ |