Սյուզաննա Անյելլի
Սյուզաննա Անյելլի (ապրիլի 24, 1922[1][2], Թուրին, Իտալիա - մայիսի 15, 2009[3][1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Արտաքին գործերի նախկին նախարար (1995-1996), առաջին կինն այդ պաշտոնում։ Ամուսնու՝ Ուրբանո Ռատացցի ազգանունով, կոմսուհի Ռատացցի, ամուսնալուծվել են 1975 թվականին։
Սյուզաննա Անյելլի իտալ.՝ Susanna Agnelli | |
Կուսակցություն՝ | Իտալական հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, հիշատակագիր և բարեգործ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 24, 1922[1][2] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Վախճանի օր | մայիսի 15, 2009[3][1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Թաղված | ծովում թաղված |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Susanna Agnelli |
Հայր | Edoardo Agnelli? |
Մայր | Virginia Bourbon del Monte? |
Ամուսին | Urbano Rattazzi? |
Զավակներ | Samaritana Rattazzi?, Ilaria dei conti Rattazzi?[4], Cristiano Rattazzi?[4], Delfina dei conti Rattazzi?[4], Lupo dei conti Rattazzi?[4] և Priscilla Rattazzi?[4] |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԻտալիայի հանրահայտ Անյելլի դինաստիայի ներկայացուցիչ, որոնք հիմնել են «Fiat» ավտոմոբիլային կոնցեռնը։
1974-1984 թվականներին - Արջենտարիոյի քաղաքապետ
1976 - 1983 թվականներին - Պատգամավորների պալատի անդամ՝ Իտալիայի հանրապետական կուսակցությունից
1979 - 1981 թվականներին - միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր
1983 - Սենատի անդամ
1983 - 1991 թվականներին - Արտաքին գործերի նախարարի տեղակալ
1995 - 1996 թվականներին - Իտալիայի Արտաքին գործերի նախարար
1996 թվականից անցել է թոշակի
Հասարակական գործունեություն
խմբագրելԵղել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) նախագահ, Իտալիայի միակ ներկայացուցիչն էր Մարդու իրավուքնների միջազգային կոմիտեում, այլ կազմակերպությունների անդամ էր։
Մինչև վերջին օրերը գլխավորում էր «Telethon» հասարակական կազմակերպությունը և «Il faro» հիմնադրամը, որոնք բարեգործական և հումանիտար խոշոր նախագծեր էին իրականացնում։
Նա հեղինակեց մի քանի գրքեր, որոնցից ամենահայտնին է «Vestivamo alla marinara» («Մենք հագնված ենք ինչպես նավաստիներ»)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Անյելլի» հոդվածին։ |