Սնուկեր
Սնուկեր (անգլ.՝ snooker), բիլիարդ խաղի տեսակ։ Դասվում է գնդապարկով բիլիարդի տեսակների շարքում։ Առավելապես տարածված է Մեծ Բրիտանիայում։
Սնուկեր | |
---|---|
Տեսակ | Բիլիարդ և Հմտության խաղ |
Մարմին | Սնուկերի համաշխարհային ասոցիացիա |
Ստեղծվել է | 1890 |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | անհատական, գնդակով խաղ |
Առաջին առաջնություն | 1874-1875 |
Օլիմպիական խաղեր | չի եղել |
Պորտալ | Պորտալ:Սնուկեր |
Snooker Վիքիպահեստում |
20-րդ դարի վերջից սկսած սնուկեր խաղը ձեռք է բերել հանրաճանաչություն և ներկայումս արդեն լայնորեն տարածված է աշխարհով, մասնավորապես Եվրոպական երկրներում, Չինաստանում և Ավստրալիայում։ Գլխավոր մրցաշարը Սնուկերի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1926 թվականի վերջին - 1927 թ. սկզբին Բիրմինգհեմում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջնությանը մասնակցում էին բրիտանացիներ և ավստրալիացիներ։
Պատմություն
խմբագրելՍնուկերը իր ժամանակակից տեսքով ծագել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1]։ Բիլիարդը եղել է բրիտանական բանակի սպաների հայտնի գործունեություն շրջանում, որոնք տեղակայված էին Հնդկաստանում, և մշակվել են ավելի ավանդական Բիլիարդի խաղերի տարբերակները։ Առաջին տարբերակը, մշակվել է Ջաբալփուլում սպաների կողմից 1874-1875 թվականներին անկարգություն ժամանակ[1], սկզբում ավելացվել է գունավոր 4 գնդակները, բայց 1890 թվականին գնդակների թիվը դարձավ 6[2]։
Խաղի կանոներ
խմբագրելԽաղի սկզբում խաղի սեղանում պետք է լինի 15 կարմիր գնդակ, բուրգի դասավորվածությությամբ, և 6 գունավոր գնդակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է գտնվի գծանշման վրա։ Սպիտակ գնդակը (թելադրիչը) օգտագործվում է բոլոր գունավոր գնդակները հարվածելու համար։ Խաղացողները պետք է գցեն կարմիր և գունավոր գնդակները գնդապարկի մեջ։ Եթե հարվածից հետո չընկավ ոչ-մի կարմիր գնդակ, ապա խաղահերթը տրվում է հակառակորդին, հակառակորդը կարմիր գնդակը գցելուց հետո պետք է հարվածի գունավոր գնդակներին։ Խաղացողը եթե կարմիր գնդակին հարվածում է, սակայն ընկնում է գունավոր գնդակ, ապա խաղացողից հանվում է միավոր՝ գցածի չափով։ Հաղթում է այն խաղացողը, ով ավելի շատ կվաստակի միավորներ։ Եթե խաղացողները (բոլոր գնդակները գցելուց հետո) ունենում են հավասար միավորներ, ապա լինում է սևով վերախաղարկում։ Եթե հակառակորդը խախտում է թույլ տալիս և սերիան սկսող խաղացողի համար դիրքը լավ չէ ապա խաղը կարող է տալ խախտում թույլ տված հակառակորդին։
Գնդակի «գները»՝
- կարմիր գնդակ — 1 միավոր,
- դեղին գնդակ — 2 միավոր,
- կանաչ գնդակ — 3 միավոր,
- շագանակագույն գնդակ — 4 միավոր,
- կապույտ գնդակ — 5 միավոր,
- վարդագույն գնդակ — 6 միավոր,
- սև գնդակ — 7 միավոր։
Ամենաշատ միավորների քանակը մեկ սերիայում — 147 (առանց «ազատ գնդակի») և 155 («ազատ գնդակով»)։
Խաղի տեսակները
խմբագրելՍնուկեր պլյուս
խմբագրելԲիլիարդի այս տեսակը մտածել և մշակել է սնուկերիստ Ջո Դևիսը 1950-ականներին։ Դևիսը ավելացրել էր ևս երկու՝ նարնջագույն և մանուշակագույն գնդակները, համապատասխանաբար 8 և 10 արժեքներով։ Այդ իսկ պատճառով խաղի ստեղծողը խաղն ավելի դիտարժան և սիրված դարձնելու համար ամենաբարձր բրեյքը փոխեց՝ դարձնելով ոչ թե 147, այլ 210 միավոր։ Նոր խաղի ներկայացումը եղավ 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ եղավ սնուկերի այդ տեսակի մրցաշարը։ Հետագայում՝ 1974 թվականին, Billiards & Snooker Control Council-ը հրապարակեց խաղի պաշտոնական կանոնները, սակայն Սնուկեր պլյուսը չունեցավ մեծ դիտողականություն։
Sinuca brasileira
խմբագրելԲրազիլական սնուկերի տեսակ է, ավանդական սնուկերում դրված 15 կարմիր գնդների փոխարեն դրված է միայն 1 գունդ, ինչպես ավանդական սնուկերում՝ այստեղ էլ դրված է 6 գունավոր գունդ։
Սկզբնախաղում խաղացողը պետք է հարվածի միայն կարմիր գնդին, ինչպես ավանդական սնուկերում, բայց ի տարբերություն ավանդական սնուկերի, սկզբնախաղից հետո կարող է հարվածել բոլոր գնդերին։ Այստեղ ֆոլի դեպքում նշանակվում է գունդը ձեռքում (ball-in-hand)։
Ամերիկյան սնուկեր
խմբագրելԽաղը ստեղծվել է 1925 թվականին և առավելապես տարածված է Հյուսիսային Ամերիկայում։ Խաղը կայանում է փուլի սեղանի վրա։ Այս սնուկերի տեսակում բացակայում է «միսս», «թաչինգ բոլ», «էնգլեդ բոլ», և «ֆրի բոլ» կանոնները։
Այլ խաղեր
խմբագրել- Volunteer snooker (սնուկերի վարկած, տարածված է եղել XX դարի միջնամասում)
- Վեց-գնդակով Սնուկեր (սնուկերի կրճատված տարբերակը, 15 կարմիրի փոխարեն դրված է 6-ը)
- Տաս-գնդակով Սնուկեր (սնուկերի կրճատված տարբերակը, 15 կարմիրի փոխարեն դրված է 10-ը)
- Power Snooker (նոր էքսպերիմենտալ խաղի տարբերակը)
Բառարան
խմբագրել- Թելադիչ, սպիտակ գնդակը, որով պետք է հարվածել գունավոր գնդակներին։
- Բրեյկ, անդադար գնդակների սերիական գցում։
- Կիքս — խաղաձողով թելադրիչին անհաջող հարված։
- Ֆրեյմի վերախաղարկում՝
- Րե-ռաք — ֆրեյմի վերախաղարկում սնուկեր իրավիճակից,
- Սևով վերախաղարկում (անգլ.՝ re-spot black) — խաղացողները բոլոր գնդակները գցելուց հետո ունենում են հավասար միավորներ, նշանակվում է լրացուցիչ սև գնդակ, առաջին խաղացողը չգցելու դեպքում և երկրորդ խաղացողի գցելու դեպքում հաղթում է երկրորդ խաղացողը, եթե երկու խաղացողները գցում են կամ վրիպում, ապա սևով վերախաղարկումը շարունակվում է այնքան մինչև խաղացողներից մեկը վրիպի։
- Ֆոլ (կամ տուգանք) — խաղահերթի ժամանակ կանոնների խախտում։ Երբ խաղահերթի ժամանակ խաղացողը խախտում է կանոնները հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր։
- Ֆրեյմ — սնուկերում մեկ պարտիա։
- Ֆրեյմ-բոլ — գնդակը, որը գցելով խաղացողը վաստակում է ավելի շատ միավոր, քան պոտենցիալ սեղանի վրա կա։ Եվ միայն այդ գնդակից հետո խաղացողը վիպելով հակառակորդը կարող է սնուկերից հետո բացասական հաշվեկշիռը շտկել։
- Մատչ-բոլ — ֆրեյմ-բոլ, որով խաղացողը հաղթում է ամբողջ խաղը։
- Ազատ գնդակ կամ Ֆրի բոլ (անգլ.՝ Free ball) — բրեյկ կատարողի հաշվին գումարվում է հակառակորդի կանոնները խախտելու միավորները (4-ին մինչև 7)։
- Թաչինգ բոլ (անգլ.՝ Touching ball) — իրավիճակ, որի ժամանակ թելադրիչը մեկ այլ գնդակի հետ է։ Այդ ժամանակ այդ իրավիճակում հայտնված խաղացողը պետք է առանց դիպելու թելադիրիչի հետ հայտնված գնդակին հարվածի մեկ այլ կամ ոչ մի գնդակի (ինչպես բոլոր ֆոլերում այստեղ էլ կանոնները խախտող խաղացողի հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր)։
- Միսս (անգլ.՝ miss) — հարված, որում թելադիչով չի հարվածվում ընտված գնդակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Maume, C."Sporting Vernacular 11. Snooker" Արխիվացված 2008-09-29 Wayback Machine, The Independent, 26 April 1999, (Retrieved 25 February 2007)
- ↑ Shamos, Mike (1993), The Complete Book of Billiards. ISBN 0-517-20869-5
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնուկեր» հոդվածին։ |