Սոլթանիե
Սոլթանիե (պարս.՝ سلطانيه) կամ Սուլթանիա[1]. հայտնի է նաև Սաիդիյե անվանումով[2]), ոչ մեծ քաղաք Իրանի Զանջան օսթանում։ Նույնանուն գավառի և շրջանի վարչական կենտրոնն է[3]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5 864[4][5]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 7.116 բնակիչ և 2.013 տնային տնտեսություն[6], 2016 թվականի մարդահամարի տվյալներով՝ 7.638 բնակիչ և 2.319 տնային տնտեսություն[7]։ 2005 թվականի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության միջազգային կոմիտեն Սոլթանիեն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[8]։ Այս քաղաքում է 1394 թվականի մարտի 22-ին ծնվել թեմուրյանների թյուրքական պետության գլուխ, Շահրուխի որդի և Լենկթեմուրի թոռ, ժամանակի պետական նշանավոր գործիչ և ականավոր գիտնական, մաթեմատիկոս, աստղագետ, լուսավորիչ և բանաստեղծ Ուլուգբեկը (Մուհամեդ Թարագայ իբն Շահրուխ իբն Թեմուր Ուլուգբեկ Գուրագան):
Սոլթանիե | |
سلطانيه* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Օլջայթու իլխանի դամբարանը | |
Երկիր | Իրան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2005 (անհայտ նստաշրջան) |
Համար | 1188 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1188 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքն ընկած է Զանջանի նահանգի արևելյան հատվածում, լեռնային տեղանքում՝ ծովի մակերևույթից 1776 մետր բարձրության վրա[9], նահանգի վարչական կենտրոնից՝ Զանջան քաղաքից մոտավորապես 35, երկրի մայրաքաղաք Թեհրանից 235 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է Հուլավուի հաջորդներից Արղուն խանի օրոք (1284—1291): Շինարարությունը 1305 թվականից նոր թափով շարունակել է իլխան (սուլթան) Օլջայթուն[10], ով նորակառույց բնակավայրին տվել է Սոլթանիե անվանումը և այն դարձրել է իր մայրաքաղաքը՝ Թավրիզի փոխարեն։ Սոլթանիեի տնտեսական ծաղկմանը նպաստել են քարավանային ճանապարհներին ունեցած բարենպաստ դիրքը, մեղմ կլիման, մերձակայքում ընդարձակ արոտավայրերի առկայությունը։ Սոլթանիեն հանգուցային կետ էր հնդ-իրանական առևտրական երթուղու վրա, որը Գուջարաթից Օմանի ծովածոցով հասնում էր Հորմուզ, այնուհետև՝ Քերմանով, Յազդով, Քաշանով ու Սավեով՝ Զանջան։ Հորմուզից մինչև Սոլթանիե քարավաններն անցնում էին միջին հաշվով 60 օրում[11]։ Զանջանից շարունակելով ճանապարհը հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ հասնում էին Թավրիզ, այնտեղից էլ՝ Փոքր Ասիա։ Եվրոպացի վաճառականները հաճույքով էին օգտվում այս երթուղուց, քանզի իլխանները, ի տարբերություն Կարմիր ծովի ավազանով անցնող ճանապարհները հսկող եգիպտոսյան սուլթանների, օտարականներից չափազանց փոքր հարկ էին վերցնում, թույլ էին տալիս փոխադրելու ցանկացած ապրանք՝ ցանկացած ուղղությամբ[12]։
1384 թվականին Լենկթեմուրը առանց մեծ ջանքերի գրավել ու իր հսկա տերությանն է միացրել Սոլթանիեն, որը մինչ այդ հայտնվել էր Ջալաիրյանների տիրապետության տակ[13]։
Ջալաիրյանների օրոք անկման դուռը հասած քաղաքը Թեմուրի ու նրա հաջորդների օրոք կրկին ծաղկում է ապրել։ Եվ դարձյալ կարևոր դեր է խաղացել առևտուրը. Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի տարբեր երկրներից եկած մուսուլման, քրիստոնյա, հրեա վաճառականներն այստեղ կարող էին ազատ առևտուր անել[14]։ Վաճառվում էին մեծաքանակ մետաքսե գործվածքներ, գորգեր, հնդկական համեմունքներ ու այլ ապրանքներ։ Կազմակերպվել են ամենամյա ճոխ տոնավաճառներ, որոնց մասնակցել են նաև Վենետիկի ու Ջենովայի հանրապետություններից հատուկ այդ նպատակով եկած վաճառականներ[15]։
Թեմուրյաններից հետո քաղաքը անկում է ապրել և XVI դարի վերջերին կորցրել է իր նախկին շքեղությունը։
Սոլթանիեի արքեպիսկոպոսություն
խմբագրելXIII դարի երկրորդ կեսից Մերձավոր Արևելքը ընդգրկվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկյան և դոմինիկյան օրդենների (ուխտերի) միսիոներական գործունեության ոլորտում։ Այդ դարի վերջից գործել է Արևելյան Թաթարիայի վիկարիատը, որի կենտրոնը Թավրիզում էր։ 1318 թվականի ապրիլի 1-ին ստորագրած Redemptor noster բուլլայով Հովհաննես XXII պապը այդ վիկարիատի փոխարեն հաստատել է Սոլթանիեի արքեպիսկոպոսությունը և հանձնել դոմինիկյան միաբանությանը։ Արքեպիսկոպոսությունը Հուլավուի և նրա հաջորդների տիրույթներից զատ՝ գործունեություն է ծավալել Չաղաթայի ուլուսում, Հնդկաստանում և Եթովպիայում։ Սոլթանիեի առաջին արքեպիսկոպոս է նշանակվել Ֆրանկո Պերուջացին։ Նշանակումից մեկ ամիս անց նրան տրվել են վեց ենթակա եպիսկոպոսներ, որոնց թվում էր իր ապագա հաջորդողը՝ խաչակրաց արշավանքների նախագծի հեղինակ Գիյոմ Ադամը[16]։
1320-1329 թվականների միջակայքում թեմեր են հիմնվել Մարաղայում, Թավրիզում, Տփղիսում (Թիֆլիսում), իսկ 1350 թվականին՝ Նախիջևանում, որը մեկ դար անց դարձել է արքեպիսկոպոսների նստավայր՝ անկման դուռը հասած Սոլթանիեի փոխարեն[17]։
Օլջայթուի դամբարան
խմբագրելՍոլթանիեի գլխավոր տեսարժանությունը իլխան Օլջայթուի (վերջինս գերադասում էր սուլթան տիտղոսը) դամբարանն է, որը կառուցվել է 1302-ից 1312 թվականներին, ունի աշխարհի ամենահին ու ամենաբարձր երկփեղկավոր գմբեթներից մեկը։ Իսլամական աշխարհում վերջինիս կարևորությունը կարելի է համեմատել Ֆլորենցիայում Բրունելեսկիի կառուցած գմբեթի հետ՝ քրիստոնեական ճարտարապետության մեջ։ Սոլթանիեի գմբեթը ճանապարհ է հարթել ավելի համարձակ գմբեթավոր կառույցների համար, ինչպիսիք են Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը՝ Ղազախստանում և Թաջ Մահալը՝ Հնդկաստանում։ Թեև Օլջայթուի դամբարանի արտաքին հարդարանքի մեծ մասը ոչնչացել է, բայց ինտերիերում պահպանվել են հոյակապ խճանկարները, խեցեղենը և որմնանկարները։
Շուրջ 200 տոննա կշիռ ունեցող գմբեթը իր հիմքից բարձրանում է 49 մետր։
Պատկերասրահ
խմբագրել-
Սոլթանիեի նախկին տեսքը պատկերող որմնանկար
-
Սոլթանիեի նախկին տեսքը պատկերող որմնանկար
-
Օլջայթուի դամբարանի հատույթը
-
Խճապատկեր դամբարանի հատակին
-
Որմնանկարներով կամար
-
Դամբարանի գմբեթն ու 6 մինարեթները վերակառուցման ժամանակ
-
Գմբեթը դրսից
-
Չելեբիի դամբարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Другие варианты произношения — Султанийа, Султанея, Султанийе, Солтанийе, Султанийэ
- ↑ GEOnet3|-3081931
- ↑ «Zanjan became the owner of two cities and a new county». Islamic Republic News Agency (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)». AMAR (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ World Gazetteer(անգլ.)
- ↑ «Census of the Islamic Republic of Iran, 1390 (2011)». Syracuse University (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Census of the Islamic Republic of Iran, 1395 (2016)». AMAR (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Купол Сольтание внесен в список мирового культурного наследия» (ռուսերեն). 2005 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
- ↑ Физико-географические данные Արխիվացված 2007-11-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Рашид ад-Дин. Сборник летописей. — М., Л.: Издательство Академии Наук СССР, 1946. — Т. 3. — С. 130, прим. 402.
- ↑ Бартольд В. В. Историко-географический обзор Ирана // Бартольд В. В. Сочинения. —М. — Т. VII: Работы по исторической географии и истории Ирана. — С. 201—202.
- ↑ После Марко Поло. Путешествия западных чужеземцев в страны трех Индий / Вступительная статья Я. М. Света. — М.: Наука, 1968. — С. 48—51.
- ↑ The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 51. — ISBN 0521200946
- ↑ Буниятов З. М. Иоанн де Галонифонтибус. Книга познания мира // Сведения о народах Кавказа (1404 г.). — Баку: Элм, 1979. Архивировано из первоисточника 31 Մարտի 2008.
- ↑ The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 376. — ISBN 0521200946
- ↑ После Марко Поло. Путешествия западных чужеземцев в страны трех Индий. — С. 98.
- ↑ The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 374. — ISBN 0521200946
Գրականություն
խմբագրել- Hatef Naiemie, Atri (2020). «The Ilkhanid City of Sultaniyya: Some Remarks on the Citadel and the Outer City». Iran: Journal of the British Institute of Persian Studies: 1–30. doi:10.1080/05786967.2020.1744469.
- Minorsky V., Bosworth C.E, Blair Sheila S., volume=9, title=Sulṭāniyya, pages=859–861: url=https://referenceworks.brillonline.com/entries/encyclopaedia-of-islam-2/sultaniyya-COM_1118
- Iran. Journal of the British Institute of Persian Studies |nazwisko=Blair |imię=Sheila S. |autor link= |tytuł=The Mongol capital of Sulṭāniyya, "The Imperial", 1986 թ., թիվ 24, էջ 139-151, issn =0578-6967, անգլերեն
- « Oljeitu Tomb » sur le site Archnet Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլթանիե» հոդվածին։ |