Սոլ Բաս (անգլ.՝ Saul Bass, մայիսի 8, 1920(1920-05-08)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 25, 1996(1996-04-25)[1][2][3][…], Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրաֆիկական դիզայներ, ֆիլմերի պաստառների նկարիչ, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը, Օտո Փրեմինգերը, Սթենլի Կուբրիկը, Մարտին Սկորսեզեն։

Սոլ Բաս
Ծննդյան թիվ՝մայիսի 8, 1920(1920-05-08)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 25, 1996(1996-04-25)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝գրաֆիկական դիզայներ, կինոռեժիսոր, դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, գծանկարիչ և կինեմատոգրաֆ
Պարգևներ՝
IMDb։ID 0000866
bass-saul.com

Նրա առավել հայտնի գործերի շարքին են դասվում «Գլխապտույտ» ֆիլմի մուտքի լեգենդար գրադրվագը, ինչպես նաև «Վեսթսայդյան պատմություն», «Դեպի հյուսիս` հյուսիս-արևմուտքով» և «Պսիխո» ֆիլմերի տիտրերը։

Կյանքի վաղ տարիներ

խմբագրել

Սոլ Բասը ծնվել է 1920 թվականի մայիսի 8-ին Բրոնքսում, Նյու-Յորք։ Ավարտելով Ջեյմս Մոնրոյի ավագ դպրոցը` սկսել է սովորել Art Students League մանհեթենյան դպրոցում, այնուհետև Բրուքլինյան քոլեջում հաճախել է Դյորդ Կեպեշի (հունգ.՝ György Kepes) դասընթացներին։ Սոլն աշխատել է հոլիվուդյան տպարանում` ստեղծելով ֆիլմերի համար գովազդներ, այնուհետև սկսել է համագործակցել կինոռեժիսոր Օտո Փրեմինգերի հետ` նրա հետ մշակելով 1954 թվականի «Կարմեն Ջոնս» երաժշտական դրամայի պաստառները։ Փրեմինգերն այնքան է տպավորված եղել նրա աշխատանքով, որ խնդրել է ֆիլմի համար ստեղծել մուտքի գրադրվագ, և այդ ժամանակ Բասն առաջին անգամ մտածել է այն մասին, որ կարելի է ստեղծել ավելին, քան պարզապես մուտքի տիտրերն են, որպեսզի ոչ միայն զարմացնի լսարանին, այլ նաև նպաստի ֆիլմի ընդհանուր տրամադրությանն ու թեմային հենց դիտման սկզբում։ Սոլն առաջիններից մեկն է հասկացել բացման և փակման գրադրվագների նորարարական ներուժը[5]։

Ֆիլմերի մուտքերի գրադրվագներ

խմբագրել

Բասը մեծ հռչակ է ձեռք բերել Փրեմինգերի 1955 թվականի «Ոսկեձեռ մարդը» դրամայի մուտքի գրադրվագի շնորհիվ։ Ըստ սյուժեի՝ ջազ երաժիշտը երազում է նոր կյանք սկսել և սկսում է պայքար՝ թմրանյութերից կախվածության դեմ, ինչը 1950-ական թվականներին իսկական տաբու էր։ Սոլը որոշել է ստեղծել հակասական «բացում», քանի որ ֆիլմն ինքնին հակասական էր։ Կենտրոնական պլանի համար նա ընտրեց թմրամոլի ձեռքը՝ կտրված սև թղթից։ Ինչպես և ակնկալում էր Բասը, դա իսկական սենսացիա առաջացրեց[5]։

Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ», «Պսիխո» և «Դեպի հյուսիս` հյուսիս-արևմուտքով» ֆիլմերի համար Բասը ստեղծել է անմոռանալի գրադրվագներ՝ օգտագործելով կինետիկ տիպոգրաֆիկա։ Սոլին նախընտրելի գրաֆիկ դիզայներ են դարձրել հենց այս հեղափոխական աշխատանքները։

Բասն իր ոլոտում աշխատել է 40 տարի՝ օգտագործելով բազմազան մոտեցումներ՝ «Սպանության անատոմիայի» պարզունակից մինչև իրական դերասանների խաղի ու մուլտիպլիկացիայի համադրումը։ Իր կարիերայի ավարտին Սոլ Բասն աշխատել է Ջեյմս Բրուքսի և Մարտին Սկորսեզեի հետ։ Վերջինիս համար Բասը, համագործակցելով իր կնոջ՝ Էլայինի հետ, ստեղծել է գրադրվագներ «Փառահեղ տղաներ» (1990), «Վախի հրվանդան» (1991), «Անմեղության դարաշրջան» (1993) և «Կազինո» (1995, իր վերջին «բացումը») ֆիլմերի համար։ Մարտին Սկորսեզեի հետագա աշխատանքներում նա մի կողմ է դրել «օպտիկական նմուշները» և անցել համակարգչային տեխնոլոգիաների։

Կինոարտադրություն

խմբագրել

1964 թվականին Բասը ներկայացել է որպես «Փնտրող աչք» կարճամենտրաժ ֆիլմի ռեժիսոր, ինչից հետո զբաղվել է Ջոն Ֆրանկհայմերի «Գրան-Պրի» ֆիլմի մոնտաժով և պատրաստել կարճ վավերագրական ֆիլմ՝ «Ինչո՞ւ է մարդը ստեղծագործում»։ 1974 թվականին Սոլը վերջապես նկարահանել է միակ սեփական լիամետրած ֆիլմը՝ «Ֆազա 4»-ը։

Լոգոտիպեր և այլ դիզայներական աշխատանքներ

խմբագրել

Որոշ լոգոտիպեր, որոնք ստեղծվել են Բասի մասնակցությամբ, Հյուսիսային Ամերիկայում դարձել են լավ ճանաչելի։ Դրանց թվում են AT&T կորպորացիայի (1969 և 1983), Continental Airlines (1968), Dixie (1969) և United Airlines (1974) ավիաընկերությունների լոգոտիպերը։

Ընկերություններ, որոնց լոգոտիպը ստեղծել է Սոլ Բասը.

  • Avery International (անհայտ)
  • Celanese (1965)
  • Continental Airlines (1968)
  • Dixie Cup (1969)
  • Frontier Airlines (1981)
  • Fuller Paints (անհայտ)
  • Girl Scouts of the USA (1978)
  • Japan Energy (1993)
  • Kibun Foods (1964)
  • Kose Cosmetics (1959)
  • Lawry's Foods (1959)
  • Geffen Records (1980)
  • Minami Sports (1991)
  • Minolta (1978)
  • Rockwell International (1968)
  • Security First National Bank (1966)
  • Security Pacific Bank (անհայտ)
  • United Airlines (1974)
  • United Way of America (1972)
  • Warner Books (1963)
  • Warner Communications (1972)
  • Wesson Oil (1964)
  • YWCA (1988)

Ֆիլմերի պաստառներ և տիտրեր

խմբագրել

Սոլ Բասը զբաղվել է 20-րդ դարի կեսերի անգլալեզու այնպիսի խոշորագույն ռեժիսորների ֆիլմերի գեղարվեստական ձևավորմամբ, ինչպիսիք են Օտո Փրեմինգերը, Ալֆրեդ Հիչքոքը, Բիլի Ուայլդերը և Սթենլի Կուբրիկը։ Նրա վերջին մշակումները նախատեսված են եղել Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար, բայց չեն օգտագործվել ռեժիսորի կողմից։ Բասի գործունեությունն այս ասպարեզում, որը ոգեշնչել է շատ ուրիշ ձևավորողների, շարունակվել է շուրջ 40 տարի։

 
Բիլլի Ուայլդերի «Մեկ, երկու, երեք» ֆիլմի պաստառը

1950-ական թվականներ

խմբագրել

1960-ական թվականներ

խմբագրել

1970-ական թվականներ

խմբագրել
  • Այդպիսի լավ ընկերներ / Such Good Friends (1971)
  • Եղբայրներ / Brothers (1977)
  • Մարդկային գործոն / The Human Factor (1979)

1980-ական թվականներ

խմբագրել

Չօգտագործված պաստառներ

խմբագրել
  • Մանկական ժամ / The Children’s Hour/Infamous (1961)
  • Ինը ժամ / Nine Hours to Rama (1962)
  • Շինդլերի ցուցակը / Schindler’s List (1993)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bauer P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  5. 5,0 5,1 «Reassessing the Saul Bass and Alfred Hitchcock Collaboration» (անգլերեն). west86th.bgc.bard.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլ Բաս» հոդվածին։