Սոհեմոս

Հայոց թագավոր 144-185 թվականներին

Սոհեմոս-Տիգրան Է (100 - 186), Հայոց թագավոր 144-185 թվականներին։

Սոհեմոս-Տիգրան
Մեծ Հայքի Արքա
Անտոնինոս Պիոսի մետաղադրամը, որտեղ նա թագադրում է Սոհեմոսին
Իշխանություն144–185
Ծնվել է՝մոտ 120
Մահացել է՝186
ԵրկիրՀին Հռոմ
ՆախորդՎաղարշ Ա
ՀաջորդողՎաղարշ Բ
ՏոհմԱրշակունի
գերիշխան
ՀայրNN?[1]

Հայոց գահը ստավել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։ 163 թվականի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Մեծ Հայք, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164 թվականին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։

Սոհեմոսի կերպարը առկա է 1964 թ. նկարահանված հոլիվուդյան «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմու, որտեղ նրա կերպարը մարմանավորել է եգիպտացի ծագումով դերասան Օմար Շարիֆը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։