Սողոմոն Լևոնյան

հայ հրատարակիչ, տպարանատեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սողոմոն Լևոնյան (մոտ 1620[1] - մոտ 1680[1]), հայ հրատարակիչ, տպարանատեր։

Սողոմոն Լևոնյան
Ծնվել էմոտ 1620[1]
Մահացել էմոտ 1680[1]
Մասնագիտությունհրատարակիչ
 Soghomon Levonyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սողոմոն Լևոնյանը ծնվել է մոտ 1620 թվականին։ 1662 թվականին Ոսկան Երևանացու հետ Էջմիածնից մեկնել է Ամստերդամ, ապա՝ Լիվոռնո, Մարսել և հմտացել տպագրության գործում։ Ոսկան Երևանցու մահից հետո ժառանգել է նրա տպարանը և իր հավատարմատար Նասիբ Գրիգորյանի, գրաշար Մատթեոս Վանանդեցու ընկերակցությամբ 1674-1677 թվականներին Մարսելում ավարտել Ոսկանի սկսած «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի»-ի տպագրությունը, հրատարակել Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» (1674)[2], առաջին տպագիր աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675) թվաբանական ձեռնարկը, «Կանոնք զգուշութեամբ պահելո գանձն» (1675) առողջապահական խրատները, «Գիրք վայելուչ և հարկաւոր...» (1675) օրացույցը, Այբբենարան, Մաշտոց, Սաղմոսարան և այլն։ Տպարանի ժառանգության և դավանաբանական խնդիրների վերաբերյալ վեճերի հետևանքով վեցամյա դադարից հետո, 1683 թվականին կարողացել է հրատարակել ևս 3 գիրք՝ «Ակն հոգեկան», «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց», «Պարտէզ հոգևոր»[3][4][5]։

Սողոմոն Լևոնյանը մահացել է մոտ 1680 թվականին։

  • Սաղմոսարան։ Ոսկան Երևանցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1673։
  • Համառօտութիւն ճարտասանականի արհեստի։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1674։
  • Արհեստ համարողութեան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[6]։
  • Գիրք վայելուչ եւ հարկաւոր հանուրց։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[7]։
  • Սաղմոսարան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1674-1675[8]։
  • Այբբենարան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[9]։
  • Պարզատօմար։ Սողոմոն Լևոնյան, Մարսէլ, տպարան Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգսի, 1677[10]։
  • Սաղմոսարան։ Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1677։
  • Աշխարհացոյց։ Աղուէսագիրք։ Մովսես Խորենացի, Վարդան Այգեկցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1683[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի (1674). Համառօտութիւն ճարտասանականի արհեստի. Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «Zarkfoundation - Սողոմոն Լևոնյան». zarkfoundation.com.
  5. studio, 5165m. «Anunner.com - ՍՈՂՈՄՈՆ ԼԵՎՈՆՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Արհեստ համարողութեան. Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի. 1675.
  7. Գիրք վայելուչ եւ հարկաւոր հանուրց. Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի. 1675.
  8. Սաղմոսարան. Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի. 1674.
  9. Այբբենարան. Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի. 1675.
  10. Սաղմոսարան. Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի. 1677.
  11. Մովսես Խորենացի; Վարդան Այգեկցի (1683). Աշխարհացոյց; Աղուէսագիրք. Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592