Սողոմոն Սողոմոնյան (գրականագետ)

հայ գրականագետ
Այս հոդվածը Սողոմոն Սողոմոնյան գրականագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սողոմոն Սողոմոնյան (այլ կիրառումներ)։

Սողոմոն Սողոմոնյան (սեպտեմբերի 3, 1907(1907-09-03) - օգոստոսի 28, 1978(1978-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ.), պրոֆեսոր (1967 թ.-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թ.-ից, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Սողոմոն Սողոմոնյան
Ծնվել էսեպտեմբերի 3, 1907(1907-09-03)
Մահացել էօգոստոսի 28, 1978(1978-08-28) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ 1928 թ.-ին ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931 թ.-ին Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931 - 1933 թթ.-ին աշխատել է Աշտարակում, սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա «Այգեգործ» թերթի քարտուղար։ 1933 թ.-ին սովորել է Լենինգրադի գեղարվեստագիտության պետական ակադեմիայի արևմտաեվրոպական գրականության բաժնում։ Այնուհետև աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտում` որպես բանասիրական ֆակուլտետի դեկան, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ և եվրոպական գրականության ավագ դասախոս։ Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1941 - 1946 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, Մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում վաստակել է մայորի կոչում։ 1946 - 1947 թթ.-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1947 թ.-ին «Ռոմանտիկական դրամայի տեսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թ.-ին «Ժամանակակից հայ պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1971 թ.-ից Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր։ Պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի երկրորդ աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում[1]։ Նրա աշխատությունները մինչ օրս ծառայում են որպես բուհական դասագրքեր։

Մահացել է 1978 թվականի օգոստոսի 28-ին Երևանում, թաղված է Սովետաշենի գերեզմանատան պանթեոնում։

Ստեղծագործությունը

խմբագրել

Ս. Սողոմոնյանի երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ռոմանտիկական դրամայի տեսությունը, Երևան, 1947, 120 էջ։
  • Եվրոպական գրականության ուրվագծեր (Բոկաչիո, Շիլլեր, Հյուգո), Երևան, Հայպետհրատ, 1954, 344 էջ։
  • Արդի պոեզիայի մի քանի հարցերը, Երևան, 1960, 328 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, 1964, 220 էջ։
  • Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1965, 556 էջ։
  • Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 514 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, 1969, 178 էջ։
  • Եվրոպական ռեալիզմի պատմությունից, Երևան, 1974, 486 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, «Լույս», 1979, 258 էջ։
  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1981, 336 էջ։

Մամուլ

խմբագրել
  • Գրողը և քաղաքացին (Հրաչյա Քոչարի ծննդյան տարեդարձի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 6:

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրականություն». 1981. էջ էջ 423.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Սողոմոնյան (գրականագետ)» հոդվածին։