Սոճի սովորական
Սոճի սովորական (լատին․՝ Pinus silvestris), սոճազգիներ ընտանիքի, սոճի ցեղի բույս։
Սոճի սովորոկան | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pinus silvestris | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Նկարագրություն
խմբագրելԽոշոր, մշտադալար ծառեր են՝ ուղիղ, զգալի բարձրության վրա ճյուղերից մաքրված բնով։ Սաղարթը երիտասարդ տարիքում լայն է, բրգաձև, ծեր տարիքում՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Փշատերևները կապտականաչավուն են, ծառի վրա պահպանվում են 3 տարի, սովորաբար մի փոքր ոլորված են, 4-7 սմ երկարությամբ և 2 մմ լայնությամբ։
Կոները միայնակ են կամ 2-3-ական, դեպի ցած թեքված կոթուններով, հասունանում են բեղմնավորման երկրորդ տարում, երկարավուն-ձվաձև են, 2,5-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ։ Աճում է բավականին ընդարձակ արեալի վրա, Արևմտյան Եվրոպայից մինչև Սիբիր։ Ալպյան լեռներում հասնում է ծովի մակերևույթից 1800 -2100 մ բարձրության։Անցնում է Մուրմանսկից հարավ, իսկ հարավայինը Միջին Ասիայի հյուսիսային մասով։ Անտառներ է կազմում հիմնականում ավազակավային և կավավազային հողերում, ընդ որում հանդիպում է նաև տորֆային և կավային գրունտներում։ Չափազանց լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, հատկապես երիտասարդ տարիքում աչքի է ընկնում արագ աճով։ Լավագույն հողերում առավելագույն աճը նկատվում է 15-20 տարեկան հասակում, իսկ աղքատ հողերում՝ 24 տարեկանում։ 40 -50 տարեկանից սկսում է դանդաղ աճել։ Ապրում է մինչև 300-350 տարի։
Հայաստանի բնակավայրերում ամենատարածված փշատերև ծառատեսակն է։ Երևանի բուսաբանական այգում 42 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 14-15 մ, սաղարթի լայնությունը՝ 6-7 մ, բնի տրամագիծը՝ 22-30 սմ։ Ըստ բարձրության՝ տարեկան միջին աճը կազմում է 32-35 սմ։ Պտղաբերում է 10-12 տարեկան հասակում։ Շիվերի աճը սկսվում է ապրիլի առաջին-երկրորդ տասնօրյակում և ավարտվում մայիսի սկզբին։ Ծաղկում է մայիսի կեսերին, կոները բացվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Երևանի պայմաններում չորադիմացկուն է։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Մուրմանսկայում, Միջին Ասիայում, Կովկասում, Սիբիրում։ Հայաստանում հանդիպում է հիմնականում միայն Սոճուտում։
Էկոլոգիա
խմբագրելԷկոլոգիական խումբը՝ XI։ Մշակութային հավանական շրջանները 1-32։ Վանաձորի անտառկուլտուրաներում 25 տարեկան հասակում ունենում է 7-15 մ բարձրություն, 8-22 սմ բնի տրամագծով։ Առատորեն պտղաբերում է և 56 ինքնացան տալիս։ Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղական սոճուց ավելի արագ է աճում և աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Հատկապես լավ է աճում «Սոճուտում»։
Կիրառություն
խմբագրելՈւնի նաև անտառկուլտուրային մեծ նշանակություն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 56։