Սոնա Ղարիբյան
քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոնա Ռուդոլֆի Ղարիբյան (օգոստոսի 13, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։
Սոնա Ռուդոլֆի Ղարիբյան | ||
պետական և քաղաքական գործիչ | ||
| ||
---|---|---|
16 փետրվարի 2015 | ||
Նախորդող | Լիլիթ Գևորգյան | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |
Կրթություն՝ | ՀԱՊՀ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 13 օգոստոսի 1969 | |
Ծննդավայր | Երևան | |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1987-1993 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորմամբ։
- 1991-1992 թթ. - սովորել և ավարտել է «Գիտելիք» ընկերության «Հաշվապահական հաշվառումը կոոպերատիվներում և փոքր ձեռնարկություններում» դասընթացը։
- 1997-2001 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի դասընթացները։
- Վերապատրաստվել է Ղրղզստանում, Լեհաստանում, Ավստրիայում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Եգիպտոսում։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1986-1991 թթ. - աշխատել է «Նեյտրոն» գործարանում՝ որպես էլեկտրամոնտաժող։
- 1992-1994 թթ. - ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական գործիքների անսամբլի գլխավոր հաշվապահ։
- 1994-1995 թթ. - աշխատել է «Անուշ-99» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ։
- 1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր հաշվապահ։
- 1998-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ։
- 2008-2014 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ։
- 2011 թվականից – Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2015 թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատիի խորհրդի անդամ՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։