Սոնյա Բրագա
Սոնյա Բրագա (պորտ.՝ Sônia Braga, ամբողջական անունը` Սոնյա Մարիա Կամպուս Բրագա, պորտ.՝ Sônia Maria Campos Braga, հունիսի 8, 1950[1], Մարինգա, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։ Երեք անգամ ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Երկու անգամ արժանացել է Գրամադոյի կինոփառատոնի ոսկե «Կիկիտո» մրցանակին` կանացի լավագույն դերի համար։
Սոնյա Բրագա պորտ.՝ Sônia Braga | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Մարինգա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Antonio Guerreiro? |
Պարգևներ և մրցանակներ | |
soniabragaonline.com | |
Կենսագրություն
խմբագրելՍոնյա Բրագան ծնվել է Բրազիլիայի Պարանա նահանգում գտնվող Մարինգա քաղաքում։ Նա ընտանիքի յոթ երեխաներից հինգերորդն էր։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Պաուլու։ Երբ ութ տարեկան էր, հայրը մահացել է[2]։.
Նրա եղբայրը` Ժուլիու Բրագան և քույրը` Աննա Մարիա Բրագան, դերասաններ են։ Մյուս եղբայրը` Էլիու Բրագան, նկարիչ է։ Դերասանուհի է նաև քրոջ դուստրը` Ալիսե Բրագան։
Մինչ 1969 թվականին, «Մազեր» ներկայացման բրազիլիական տարբերակի հաջողված փորձերին մասնակցելը, Սոնյա Բրագան աշխատել է որպես քարտուղար և ընդունարանի աշխատակից։ Կինոդեբյուտը կայացել է 1968 թվականին նկարահանված «Ավազակ Լուս Վերմելյին» կինոնկարում։ 1970 թվականին նկարահանվել է մի քանի ֆիլմերում և «Globo» հեռուստաընկերությունում իր առաջին «Կորաջեմ եղբայրները» հեռուստասերիալում։ 1972 թվականին «Սեզամ փողոցը» հայտնի մանկական հեռուստահաղորդման բրազիլիական տարբերակում կատարել է դերերից մեկը։
Բրազիլիայում հանրաճանաչություն և ազգային «սեքս-խորհրդանիշի» համբավ ձեռք է բերել 1975 թվականին, նկարահանվելով Ժորժի Ամադուի վեպի մոտիվներով նկարահանված «Գաբրիելա» հեռուստասերիալում։ Ռեժիսոր Բրունու Բարետուի «Գաբրիելա, դարչին և մեխակ» (1983թ.) ֆիլմը, որը հեռուստասերիալի կինոտարբերակն էր, սերիալի հաջողությունը չունեցավ, չնայած որ նրա խաղընկերը Մարչելլո Մաստրոյանին էր։ Ժորժի Ամադուի ևս երկու վեպերի մոտիվներով նկարահանված կինոնկարներում, Սոնյա Բրագան կատարել է գլխավոր դերերը։ Այդ ֆիլմերն էին «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1976թ.) և «Հիասքանչ Տիետան» («Տիետան Ագրեստից» 1996թ.) կինոնկարները։ «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» կինոնկարը Բրազիլիայի կինովարձույթի ռեկորդակիրներից մեկն էր և Սոնյա Բրագային միջազգային ճանաչում բերեց։
1978 թվականին Սոնյա Բրագան ««Պարերի օր» ակումբը» հեռուստասերիալում կատարել է գլխավոր դերը, որտեղ նրա խաղընկերներն էին Անտոնիո Ֆագունդեսը և երիտասարդ Գլորիա Պիրեսը։ Բրազիլիական հեռուստասերիալում նրա վերջին լիարժեք դերը եղել է «Ավելին պետք չէ» (1979թ.) սերիալում։ Բրազիլիական հեռուստաէկրանին Սոնյա Բրագան հայտնվել է արդեն 1999 թվականին՝ «Ցանկության իշխանությունը» սերիալում ` ոչ մեծ դերով։
Սոնյա Բրագայի ամերիկյան կինոկարիերան սկսվել էր 1985 թվականին, քննադատների կողմից ջերմորեն ընդունված Հեկտոր Բաբենկոյի «Սարդ-կնոջ համբույրը» կինոնկարով, որտեղ նա կերտել է երեք տարբեր կանանց կերպարներ։ Նրա ամերիկյան աշխատանքներից կարելի է նշել «Պատերազմ Միլագրո բակլայի դաշտում» (1988թ.), «Նորեկը» (1990թ.), «Հրեշտակի աչքերը» (2001թ.) և այլն։ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում, 2001 թվականին կատարել է Մարիայի դերը, ով Սամանթա Ջոնսի լեսբուհի ընկերուհին էր։
2006 թվականին մասնակցել է «Կյանքի էջեր» բրազիլիական հեռուստասերիալի նկարահանումներին, իսկ 2007 թվականին Լուսելիա Սանթուսի հետ միասին նկարահանվել է «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում, որից հետո վերադարձել է ԱՄՆ։ Սոնյա Բրագայի այլ ֆիլմերից են «Ես քեզ սիրում եմ» (1981թ.), «Լուսինը Պարադորի վրա» (1988թ.), «Հրե ժամանակներ» (1994թ.), «Մայրամուտից արևածագ 3. Դահիճի դուստրը» (2000թ.), «Հետմահու գրառումներ» (2001թ.) և այլն։
Անձնական կյանքը
խմբագրելՍոնյա Բրագան երբեք չի ամուսնացել և երեխաներ չունի, սակայն սիրավեպեր է ունեցել Ռոբերտ Ռեդֆորդի, Քլինթ Իսթվուդի, Շիկու Բուարկիի, Պելեի, Դեյվիդ Լի Ռոտի և Պատրիկ Բրյուս Մեթինիի հետ[3]։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԿինո
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1968 | Ավազակ Լուս Վերմելյին | O Bandido da Luz Vermelha | - |
1970 | Թխամաշկը | A Moreninha | Կարոլինա |
1970 | Քլեոն և Դանիելը | Cleo e Daniel | Սանդրա |
1975 | Զույգը | O Casal | Մարիա Լյուչիա |
1976 | Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները | Dona Flor e Seus Dois Maridos | Դոնա Ֆլոր |
1978 | Տիկինը ավտոբուսում | A Dama do Lotação | Սոլանժ |
1981 | Ես քեզ սիրում եմ | Eu Te Amo | Մարիա |
1983 | Գաբրիելա, դարչին և մեխակ | Gabriela, Cravo e Canela | Գաբրիելա |
1985 | Սարդ-կնոջ համբույրը | Kiss of the Spider Woman | Լենի Լամայսոն, Մարթա, Սարդ-կին |
1987 | Մարդը, ով կտրատեց հազար շղթա | The Man Who Broke 1,000 Chains | Էմիլի |
1988 | Պատերազմ Միլագրո բակլայի դաշտում | The Milagro Beanfield War | Ռուբի Արչուլետա |
1988 | Լուսինը Պարադորի վրա | Moon Over Parador | Մադոննա Մենդես |
1990 | Նորեկը | The Rookie | Լիսլ |
1991 | Վերջին մարմնավաճառուհին | The Last Prostitute | Լոա |
1993 | Կռվարարները | Roosters | Ջուանա Մորալես |
1994 | Հրե ժամանակներ | The Burning Season | Ռեգինա դե Կարվալո |
1995 | Երկու մահ | Two Deaths | Անա |
1996 | Հիասքանչ Տիետան | Tieta do Agreste | Տիետա |
1998 | Փողերը խաղում են | Money Play$ | Իռեն |
1999 | Մայրամուտից արևածագ 3. Դահիճի դուստրը | From Dusk Till Dawn 3: The Hangman's Daughter | Կիքստլա |
2001 | Բուրմունք | Perfume | Իռեն |
2001 | Հետմահու գրառումներ | Memórias Póstumas | Մարսելա |
2001 | Դատավորը | The Judge | Լիլի Ակոստա |
2001 | Հրեշտակի աչքերը | Angel Eyes | Ջոզեֆինա |
2002 | Կայսրություն | Empire | Իրիս |
2003 | Տեստոստերոն | Testosterone | Պաբլոյի մայրը |
2004 | Բեմը գողացողները | Scene Stealers | Սելիա |
2004 | Ամալիային դավաճանել են | Amália Traïda | Ամալիա Ռոդրիգես |
2005 | Պարի դպրոց և Մերիլին Հոթչկիսի հմայքը | Marilyn Hotchkiss' Ballroom Dancing & Charm School | Տինա |
2005 | Չե Գևարա | Che Guevara | Սելիա |
2006 | Անուրջների ծովը | Sea of Dreams | Նուրկա |
2006 | Ամենաշոգ նահանգը | The Hottest State | միսիս Գարսիա |
2006 | Քաղաքը սահմանին | Bordertown | Թերեզա Կասիլաս |
2010 | Լոպե դե Վեգա. Անառակն ու գայթակղողը | Lope | Պաքիտա |
2010 | Անտեսանելի նշան | An Invisible Sign | մայր |
2012 | Անտեսանելի աշխարհ | Mundo Invisível | - |
2013 | Մայրիկի միջամտությունը | Meddling Mom | Կարմեն Վեգա |
2013 | Ամռան գինի | The Wine of Summer | Էլիզա |
2016 | Ջրհոս | Aquarius | Կլարա |
Հեռուստատեսություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1970-1971 | Կորաջեմ եղբայրները | Irmãos Coragem | Լիդիա |
1972 | Քարե ջունգլիներ | Selva de Pedra | Ֆլավիա |
1974 | Հողը կրակի մեջ | Fogo Sobre Terra | Բրիսա |
1975 | Գաբրիելա | Gabriela | Գաբրիելա |
1976 | Սարամանդայա | Saramandaia | Մերսինա |
1977 | Կախարդական հայելին | Espelho Mágico | Կամիլա |
1978 | «Պարերի օր» ակումբը | Dancin' Days | Ջուլիա Մատոս |
1980 | Ավելին պետք չէ | Chega Mais | Ջիլ |
1984-1992 | Կոսբիի շոուն | The Cosby Show | Աննա Մարիա Վեստլեյք |
1989-1996 | Առակներ դամբարանից | Tales from the Crypt | Սոֆիա Վագներ |
1998-2004 | Սեքսը մեծ քաղաքում | Sex and the City | Մարիա |
1999-2000 | Ցանկության իշխանությունը | Força de Um Desejo | Հելենա |
1999-2002 | Ընտանեկան օրենք | Family Law | Բեատրիս Վալդես |
2001-2006 | Լրտեսուհին | Alias | Ելենա Դերևկո |
2002-2004 | Ամերիկյան ընտանիք | American Family | Բերտա Գոնսալես |
2002-2007 | Ջորջ Լոպես | George Lopez | Էմիլինա Պալմերո |
2005-2010 | Ուրվականների հետ խոսացողը | Ghost Whisperer | Էսթելա դե լա Կոստա |
2006-2011 | Եղբայրներ և քույրեր | Brothers & Sisters | Գաբրիելա Լոուրեն |
2006-2007 | Կյանքի էջեր | Páginas da vida | Տոնիա |
2007-2008 | Հուսահատ տնային տնտեսուհիները | Donas de Casa Desesperadas | Ալիսա Մոնտեյրո |
2009-2016 | Թանկագին բժիշկ | Royal Pains | Լորենա Կորրեիա |
2009-2014 | Պահեստարան 13 | Warehouse 13 | Ալիսիա |
2010 | Ռիո դե Ժանեյրոյի բնիկները | As Cariocas | - |
2011- | Ապտակներ և համբույրներ | Tapas & Beijos | - |
2016- | Լյուկ Քեյջ | Luke Cage | Սոլեդադ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ «Bonita e gostosa — Arquivo VEJA». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Dramaturgia Brasileira — Sônia Braga». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Բրագա» հոդվածին։ |