Սոնյա Ուոլգեր
Սոնյա Ուոլգեր (անգլ.՝ Sonya Walger, հունիսի 6, 1974, Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական հեռուստատեսային դերասանուհի, առավել հայտնի է ABC հեռուստաալիքի «Կորուսյալները» և «FlashForward» հեռուստասերիալներում խաղացած դերերով։
Սոնյա Ուոլգեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քրայսթ Չյորչ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Davey Holmes? |
Վաղ տարիներ
խմբագրելՈւոլգերը ծնվել է Լոնդոնում՝ Համպստեդում՝ արգենտինացու և անգլիացու ընտանիքում[1]։ Օքսֆորդի համալսարանի Քրիստոսի եկեղեցի հիմնադիր քոլեջում նա ուսումնասիրել է անգլիական գրականությունը՝ ստանալով գերազանցության դիպլոմ[1]։
Կարիերա
խմբագրելՄինչև 2001 թվականի «Ամուսնացած տղամարդու բանականությունը» հեռուստասերիալում իր նորամուտը, Ուոլգերը խաղացել է բրիտանական հեռուստատեսային շոուներում։ Դրանից հետո նա նկարահանվել է «Սեր վեցի համար» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակում, որը հեռարձակվել է 2003 թվականին, ապա՝ «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Ճանաչիր թշնամուն» և «Տերմինատոր», «Պայքար ապագայի համար» հեռուստասերիալներում՝ խաղալով երկրորդական դերեր։ 2006-2010 թվականներին ABC հեռուստաալիքի «Կորուսյալները» հեռուստասերիալում հանդես է եկել երկրորդական դերով։
2007 թվականին Ուոլգերը գլխավոր դեր է խաղացել HBO հեռուստաալիքի «Ասա, որ սիրում ես ինձ» հեռուստասերիալում։ Հետո նկարահանվել է կարճ ժամանակ գոյություն ունեցած «FlashForward» և «Ընդհանուր գործ» հեռուստասերիալներում։ 2013-2014 թվականներին Սոնյան երկրորդական դեր է ունեցել «Ծնողներ» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա հայտնվել է Շոնդա Ռայմսի «Սկանդալ» հեռուստասերիալում[2]։ Հաջորդ տարի Ուոլգերը ստացել է չարագործի դեր «Որս» հեռուստասերիալում[3]։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականից Սոնյան ամուսնացած է սցենարիստ պրոդյուսեր Դեյվի Հոլմսի հետ[4]։ Ամուսիններն ունեն երկու երեխա․ դուստր՝ Բիլի Ռոզի Հոլմս[5] և որդի՝ Ջեյկ Հոլմս[6]։
2013 թվականի մայիսի 23-ին Ուոլգերը ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանուցումներ |
---|---|---|---|---|
1998 | Արևի ջերմություն | Heat of the Sun | Հիլդե Վան դեր Վյորստ | Էպիզոդ։ «The Sport of Kings» |
1998 | Մոսլի | Mosley | Բարբարա Հատչինսոն | Էպիզոդ։ «Breaking the Mould» |
1998 | Սպանություններ Միդսոմերում | Midsomer Murders | Բեքի Սմիթ | Էպիզոդ։ «Death of a Hollow Man» |
1999 | Նոյան տապան | Noah’s Ark | Միրիամ | Մինի–հեռուստասերիալ |
1999 | Բարի գիշեր թանկագինս | Goodnight Sweetheart | Ֆլիկ | Երեք էպիզոդ |
2001–2002 | Ամուսնացած տղամարդու բանականությունը | The Mind of the Married Man | Դոնա Բարնս | Կանոնավոր դեր, քսան էպիզոդ |
2004 | Գրադարանավար։ Ճակատագրի նիզակի որոնումներով | The Librarian: Quest for the Spear | Նիկոլ Նուն | Հեռուստատեսային ֆիլմ
Անվանակարգ՝ Սատուրն, հեռուստատեսությունում կանացի երկրորդական դերի լավագույն կատարում |
2004–2006 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ջեյն Պարսոնս | Տասը էպիզոդ |
2006 | Սրճարան | Caffeine | Գլորիա | |
2005–2006 | Ճանաչիր թշնամուն | Sleeper Cell | Պատրիցիա Սերքսեր | Չորս էպիզոդ |
2007 | Ասա, որ սիրում ես ինձ | Tell Me You Love Me | Քերոլին | Կանոնավոր դեր, տասը էպիզոդ |
2008 | Քաղցր բառեր իմ ականջների համար | Sweet Nothing in My Ear | Ջոաննա Թեյթ | Հեռուստատեսային ֆիլմ |
2008 | Տերմինատոր։ Պայքար ապագայի համար | Terminator: The Sarah Connor Chronicles | Միշել Դիկսոն | Հինգ էպիզոդ |
2006–2010 | Կորուսյալները | Lost | Պենելոպա Ուիդմոր | 13 էպիզոդ
Սատուրն մրցանակ լավագույն հրավիրված դերասան անվանակարգում |
2009–2010 | FlashForward | Flashforward | Օլիվիա Բենֆորդ | Կանոնավոր դեր, քսաներկու էպիզոդ |
2010 | Բուժում | In Treatment | Ջուլիա | Երեք էպիզոդ |
2013–2014 | Ծնողներ | Parenthood | Մերեդիտ Պիտ | Վեց էպիզոդ |
2014 | Լավ քույր | The Good Sister | Քեյթ և Լինդա | Հեռուստատեսային ֆիլմ |
2014 | Սկանդալ | Scandal | Քեյթրին Ուինսլոու | Էպիզոդներ։ «Inside the Bubble» և «The Key» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Sonya Walger Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Michael Ausiello (18 августа 2014). «Scandal Gets Lost, Casts Sonya Walger in Top-Secret Season 4 Role». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Denise Petski (22 июля 2015). «Sonya Walger Joins ABC's 'The Catch'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Orloff, Brian (2009 թ․ սեպտեմբերի 22). «Lost's Sonya Walger Calls Married Life a 'Sweet Thing'». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Walger, Sonya (2013 թ․ մարտի 5). «Billie Rosie Holmes, born on Valentine's Day, love of our lives and bane of our sleep». Twitter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Sonya Walger: What’s in My Bag?
- ↑ Walger, Sonya (2013 թ․ մայիսի 23). «3290 new citizens. And I am one of them. Got a manicure as a mark of respect, you understand». Twitter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Ուոլգեր» հոդվածին։ |