Սոնյա Սոտոմայոր
Սոնյա Սոտոմայոր (անգլ.՝ Sonia Sotomayor, հունիսի 25, 1954[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), 2009 թվականի օգոստոսի 6-ից ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ։
Սոնյա Սոտոմայոր | |
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց և Cardinal Spellman High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | դատավոր, փաստաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և դատախազ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 25, 1954[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Պուերտո Ռիկայի ծագում ունեցող ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ Սոնյան 9 տարեկան էր։ 1976 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով հումանիտար գիտությունների (արվեստ) բակալավրի աստիճան, իսկ 1979 թվականին ավարտել է Յեյլի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։ Ավարտելուց հետո նա հինգ տարի աշխատել է որպես Նյու Յորքի շրջանային դատախազի օգնական, իսկ 1984 թվականին զբաղվել է մասնավոր իրավաբանությամբ։
1991 թվականին Ջորջ Բուշ ավագը սոտոմայորին առաջադրեց Նյու Յորքի հարավային շրջանի շրջանային դատարանի դատավորի պաշտոնում։ Նրա թեկնածությունը հաստատվել է 1992 թվականին։ 1998 թվականից մինչև 2009 թվականը նա երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր էր, որտեղ քննեց ավելի քան 3000 հայց և կայացրեց մոտ 380 դատական որոշում։
2009 թվականի օգոստոսին Սոտոմայորը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկով մտավ ԱՄՆ Գերագույն դատարանի կազմի մեջ[5]՝ դառնալով այդ պաշտոնում առաջին լատինաամերիկացի դատավորը[6]։ Այդ ժամանակ նրան քաղաքականապես բնութագրում էին որպես կենտրոնամետ[7] լիբերալ կողմնակալությամբ[8], իսկ արդեն մեկ տարի անց Սոտոմայորը դասում էին Գերագույն դատարանի վստահ լիբերալ դատավորների շարքին[9]։
Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (2018)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2009/05/15/us/15sotomayor.html
- ↑ https://archive.wikiwix.com/cache/index2.php?url=https%3A%2F%2Fwww.parisnanterre.fr%2Fdoctorats-honoris-causa-925507.kjsp%3FRH%3DFR#federation=archive.wikiwix.com&tab=url
- ↑ «В Верховном суде США стало на одну женщину больше». Lenta.ru. 2009 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Латиноамериканка Соня Сотомайор стала членом Верховного суда США». NEWSru.com. 09.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Times Topics: Sonia Sotomayor». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Sherman, Mark; Yost, Pete (2009 թ․ մայիսի 26). «Sotomayor: A liberal record – but not entirely so» (անգլերեն). ABC News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Savage, David G. (2010 թ․ հունիսի 8). «Sotomayor votes reliably with Supreme Court's liberal wing». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография на сайте American Bar Association Արխիվացված 2004-02-29 Wayback Machine(անգլ.)
- Sotomayor Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Սոտոմայոր» հոդվածին։ |