Սոս Պետրոսյան (կրկեսային գործիչ)

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոս Պետրոսյան (Սոս (Իոսիֆ) Հրաչիկի Պետրոսյան) (հոկտեմբերի 5, 1948(1948-10-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրկեսային հայ գործիչ, ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու (1993 թ.), դոցենտ (1994 թ.), պրոֆեսոր (2006 թ.), միջազգային փառատոների դափնեկիր, «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2017 թ.)[1]:

Սոս Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1948(1948-10-05) (76 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունկրկեսային գործիչ
ռեժիսոր
ԱշխատավայրԵրևանի կրկես և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Երեխա(ներ)Սոս կրտսեր Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

1955-1966 թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 109 միջնակարգ դպրոցում, 1966-1970 թթ.՝ Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարանի օրիգինալ ժանրի բաժնում, 1974-1978 թթ.՝ Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի բաժնում, 1980-1983 թթ. վերոհիշյալ ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1994 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ «Ժամանակակից Հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով և ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Բազմաթիվ հոդվածների և մենագրությունների հեղինակ է[2]։

Գործունեություն

խմբագրել

1970-1972 թթ. եղել է Մոսկվայի «Սոյուզգոսցիրկ» միավորումում գործող Հայկական կրկեսային համույթի կրկեսի դերասան - ձեռնածու, մինչև 1985 թվականն աշխատել է Երևանի «Հայհամերգ» միավորումում որպես էստրադայի և կրկեսի դերասան և ռեժիսոր-բեմադրիչ, միաժամանակ՝ 1979-1985 թթ. հանդիսացել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադայի ստուդիայի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։

1972 թվականին առաջին անգամ Հայաստանում հիմնադրել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան, որը գործում է առ այսօր։

1985 թվականից Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, իսկ 2003 թվականից՝ պետկրկեսի տնօրեն։ 1997 թվականին ստեղծել է կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոց։ 2006 թվականին հիմնադրել է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր տնօրենն է։

1980 թվականից դասավանդում է Երևանի պետական թատերական ինստիտուտում, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու։ Ռուսաստանի դաշնության կրկեսային և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է, ՀՀ տեխնալոգիական ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է 100-ից ավել բեմադրություններ։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 80 երկրներում։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Բեմադրություններ

խմբագրել
  1. «Ծաղրածուն աշունը սրտում», 1985 թ., Երևանի պետկրկես
  2. «Երևան-Էրեբունի», 1986 թ., Երևան, Շահումյանի անվան հրապարակ
  3. «Գարնանային ղողանջներ», 1987 թ., Երևանի պետկրկես
  4. «Ստեփան Իսահակյան-10.000 ներկայացում», 1987 թ., Երևանի պետկրկես
  5. «Հրաշքներ առանց հրաշքների», 1988 թ., երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ
  6. «Կրկեսային մանրապատումներ», 1989 թ., Երևան, Ալյումինագործների մշակույթի պալատ
  7. «Արենայի կրակները», 1990 թ., Երևանի պետկրկես
  8. «Մանեժի աստղերը», 1991 թ., Երևանի պետկրկես
  9. «Վերջին ռաունդ», 1992 թ., Երևանի պետկրկես
  10. «Առաջին ռաունդ», 1995 թ., Երևանի պետկրկես
  11. «Ենգիբարյան-60», 1995 թ., Մոսկվա կրկես, Երևանի պետկրկես
  12. «Կենդանիների աշխարհում», 1996 թ., Երևանի պետկրկես
  13. «Կրկեսային արվեստի փառատոն», 1997 թ., Երևանի պետկրկես
  14. «Սոս Պետրոսյան-50», 1998 թ., Երևանի պետկրկես
  15. «Կրկեսային էսքիզներ», 1998 թ., Բեյրութ, Ազատության հրապարակ
  16. «Կրկեսային ռիթմեր», 1999 թ., Երևանի պետկրկես
  17. «Երևանյան կրկես», 1999 թ., Իրան-մի շարք քաղաքներ
  18. «Ենգիբարյան-65», 2000 թ., Երևանի պետկրկես
  19. «Բարեկամության կրկես», 2000 թ. Երևանի պետկրկես
  20. «Կրկես 2001», 2001 թ., Երևանի պետկրկես
  21. «Մոսկվա-Երևան-Տրանզիտ», 2002 թ., Երևանի պետկրկես
  22. «Հայկական կրկես», 2003 թ., Երևանի պետկրկես
  23. «Կրկես 2004», 2004 թ., երևանի պետկրկես
  24. «Ենգիբարյան-70», 2005 թ., Երևանի պետկրկես
  25. «Ստեփան Իսահակյան-85», 2005 թ., Երևանի պետկրկես
  26. «Հակոբ ՈՒզունյան-85», 2005 թ., Երևանի պետկրկես
  27. «Կրկես սառույցի վրա», 2005 թ., Պրոլոգ-էպիլոգ, Երևանի պետկրկես
  28. «Կրկեսային կոլեյդոսկոպ», 2005 թ., Երևան կասկադ
  29. «Կրկեսային մանրապատումներ», 2005 թ., Երևան Մարզահամերգային համալիր
  30. «Կրկեսային արվեստի փառատոն», 2005 թ., Գյումրի
  31. «Կրկեսային արվեստի փառատոն», 2005 թ., Վանաձոր։
  32. «Չինական կրկեսը», 2006 թ., Երևան
  33. «Կրկեսը մանուկներին», 2008 թ., բարեգործական ներկայացումներ ՀՀ աշխատավորների և երեխաների համար Երևան-Արմավիր-Գյումրի
  34. Հեղինակ է նաև կրկեսային, էստրադային և մասսայական տեսարանների բազմաթիվ ներկայացումների։

Ընտանիք

խմբագրել
  • Որդին՝ Սոս (կրտսեր) Պետրոսյանը բազմաթիվ կրկեսային միջազգային փառատոների դափնեկիր, տիկնոջ՝ Վիկտորիա Պետրոսյանի հետ աշխատում է աշխարհի տարբեր կրկեսներում։ Սոս (Կրտսեր) և Վիկտորիա Պետրոսյանները «Տրանսֆորմացիա» համարով սահմանել են աշխարհի բացարձակ ռեկորդ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։
  • Դուստրը՝ Նաիրա Պետրոսյան, աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ 2003 թվականին ստեղծել է «Կենդանիների աշխարհում » կրկեսային ատրակցիոն (տեսլարան)։
  • Թոռնիկը՝ Սոս 3-րդ, 2007 թվականին Հոլանդիայում կայացած իլյուզոնիստների աշխարհի առաջնությունում նվաճել է գլխավոր մրցանակ։ Միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր ՝ «Փառքի րոպե» (Минута славы) 2008 թ Մոսկվա, 2010 թ Չինաստան, 2012 թ Իտալիա, 2015 թ․ Լատվիա և այլն։

Գրականություն

խմբագրել
  • Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 113-114։
  • Սոս Պետրոսյան։ «Ժամանակակից Հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները»
  • Սոս Պետրոսյան։ «Հայկական Կրկես – Կրկեսի Սոսերը»
  • Սոս Պետրոսյան։ Հայկական կրկեսը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. «Սոս Պետրոսյանի կենսագրությունը Yerevan Circus կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.

Կայքեր

խմբագրել