Սովետսկի էկրան (հանդես)
«Սովետսկի էկրան» (ռուս.՝ Советский Экран - «Սովետական էկրան»), երկշաբաթյա պատկերազարդ հանրամատչելի հանդես նախկին Խորհրդային Միությունում։ Հանդիսացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի և ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության օրգանը (սկզբում՝ ԽՄՀՄ կուլտուրայի մինիստրության, 1959-1966 թվականներին՝ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության և կինեմատոգրաֆիայի աշխատողների միության հրատարակություն)։
Հիմնադրվել է 1925 թվականին, Մոսկվայում, որպես «Կինոգազետա»-ի հավելված։ 1930-ական թվականներին լույս է տեսել տարբեր անուններով (1941-1957 թվականներին ընդհատվել է)։ Տպագրել է հոդվածներ կինոարվեստի տեսության վերաբերյալ, ֆիլմերի գրախոսականներ, դերասանների, ռեժիսորների, օպերատորների և այլոց ստեղծագործական դիմանկարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 15)։ |