Սովորական դաշտամուկ
Սովորական դաշտամուկ (լատին․՝ Microtus arvalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։
Սովորական դաշտամուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Microtus arvalis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ։ Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն։ Պոչը երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ։
Սննդառություն
խմբագրելՍնվում է բուսական կերով, երբեմն՝ միջատներով։
Կենսակերպ
խմբագրելԳաղութային կենդանի է։ Բները խորը չեն, ունեն բարդ ճյուղավորումներ։ Ձմռանը բույնը և բնուղիները կառուցում է անմիջապես ձյան շերտի տակ՝ հողի մակերեսին։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲազմանում է տարին 4-5 անգամ։ Հղիությունը տևում է 18-20 օր։ Ունենում է մինչև 11 ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին։
Վնասում է գյուղատնտեսական բույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների կրող է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դաշտամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դաշտամուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |