«Սովորական մարդիկ» (ռուս.՝ «Простые люди»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային սովորական մարդկանց անձնուրաց աշխատանքի մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Լեոնիդ Տրաուբերգը և Գրիգորի Կոզինցևը 1945 թվականին։ Երկու ռեժիսորների վերջին համատեղ աշխատանքն է[2]։ ՀամԿ(բ)Կ ԿԿ կազմբյուրոյի 1946 թվականի սեպտեմբերի 4-ի «Մեծ կյանք» կինոֆիլմի մասին» որոշման մեջ «Սովորական մարդիկ» ֆիլմը բնութագրվել է որպես «անհաջող» և «սխալ», ինչի արդյունքում ֆիլմն էկրան է բարձրացել միայն 1956 թվականի օգոստոսի 25-ին։

Սովորական մարդիկ
ռուս.՝ Простые люди
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1945
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Կոզինցև[1] և Լեոնիդ Տրաուբերգ[1]
Սցենարի հեղինակԼեոնիդ Տրաուբերգ և Գրիգորի Կոզինցև
ԴերակատարներՅուրի Տոլուբեև և Տատյանա Պելտցեր
ՕպերատորԱնդրեյ Մոսկվին և Անատոլի Նազարով
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն74 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆաշիստական զորքերը ձգտում են դեպի Լենինգրադ։ Ավիացիոն գործարանի օդանավակայանից թռչում է վերջին ինքնաթիռը։ Գործարանը ենթակա է տարհանման։ Ամբողջ երկրով հեռավոր Ուզբեկստան են մեկնում լենինգրադցիները՝ ծերեր, կանայք, պատանիներ։ Կադրային աշխատողները մարտնչում են ճակատում։ Սակայն գործարանը պետք է սկսի ինքնաթիռների թողարկումը երկու ամսից։ Տեղ հասնելուց հետո մարդիկ բաց երկնքի տակ հաստոցներ են տեղադրում և սկսում են աշխատել։ Գործարանում հազարավոր նոր մարդիկ են աշխատում։ Նրանցից շատերը կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին։ Մեծ վիշտ ունի նաև գործարանի տնօրեն Երյոմինը։ Նրա կինը տարհանման ժամանակ անհետ կորել է։ Բայց Երյոմինը չի կոտրվում ծանր հարվածից։ Օր ու գիշեր նրան կարելի է տեսնել գործարանի տարածքում։ Չկա այնպիսի աշխատանքի տեղամաս, որը շրջանցեր տնօրենի ամենատես աչքը։ Ասես իր անձնուրաց աշխատանքի համար որպես պարգև նա գտնում է իր կնոջը։ Գերի ընկնելով գերմանացիների մոտ՝ նա վերապրել է օկուպացիայի բոլոր դժվարությունները, որը երիտասարդ կնոջը զրկել է առողջությունից ու հիշողությունից։ Բժիշկների հոգատար խնամքի շնորհիվ Երյոմինան աստիճանաբար բուժվում է։ Այն օրը, երբ գործարանը թողարկում է իր առաջին ինքնաթիռը, նա դուրս է գալիս հիվանդանոցից։ Իր ամուսնու և նրա գործարանի ամբողջ կոլեկտիվի հետ նա մասնակցում է աշխատանքային հաղթանակի ուրախությանը։

Դերերում

խմբագրել
  • Յուրի ՏոլուբեևԵրյոմին, գործարանի տնօրեն
  • Օլգա Լեբզակ – Երյոմինա, նրա կինը
  • Բորիս Ժուկովսկի – Մակեև
  • Ֆ. Բաբաջանով – Ակբաշև
  • Եկատերինա Կորչագինա-Ալեքսանդրովսկայապառավ կին
  • Ի. Կուդրյավցևա – Վարվառա Շապկինա
  • Լարիսա Եմելյանցևա – Սաշա
  • Վլադիմիր Կոլչին – Իվանով
  • Տատյանա Պելտցեր – Պլակսինա
  • Անատոլի Չիրյով – Ռոմկա
  • Ալեքսանդր Լարիկով – Կիզլյակով
  • Կոնստանտին Ադաշևսկի – խոհարար
  • Կոնստանտին Սկորոբոգատով – ծեր ինժեներ (լուսագրերում նշված չէ)
  • Լև Սվերդլին (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0038860/
  2. Нея Зоркая Вещие сны Алма‒Аты // Искусство кино : журнал. —М — № 7.

Գրականություն

խմբագրել
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том 2. Звуковые фильмы (1930—1957). — М.: Искусство, 1961. — С. 356.

Արտաքի հղումներ

խմբագրել