Սուլեյման Ստալսկի
Ստալսկի Սուլեյման (մայիսի 18, 1869[1][2], Աշագա-Ստալ, Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 23, 1937[2], Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ), լեզգի [w8h8dajin բանաստեղծ-աշուղ, Դաղստանի ժողովրդական բանաստեղծ (1934)։
Սուլեյման Ստալսկի լեզգիներեն՝ СтӀал Сулейман | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1869[1][2] |
Ծննդավայր | Աշագա-Ստալ, Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1937[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Պարգևներ և մրցանակներ | |
Suleyman Stalsky Վիքիպահեստում |
20 տարուց ավելի արտագնա աշխատանք է կատարել։ 20-րդ դարի սկզբից ապրել է գյուղացու կյանքով։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական կռիվների (1918—1920) մասնակից։ Սուլեյման Ստալսկին 1925 թվականից՝ Դաղստանի կենտրոնական գործ կոմիտեի անդամ։ 1930 թվականին ընտանիքով մտել է կոլտնտեսություն։ Ստալսկիի մերկացնող երգերում ու երգիծական ոտանավորներում հնչել է սոցիալական չարիքը կրողների դեմ ուղղված բողոք [«Վաճառական աստիճանավորները», (1915)]։ 1920 թվականին Դաղստանում սովետական իշխանության վերջնականապես հաստատվելուց հետո Ստալսկին արձագանքել է երկրում կատարվող բոլոր իրադարձություններին։ 1935—1936 թվականին ժողովրդական ավանդական պոեզիայի ոգով գրել է «Դաղստան» պոեմ-ժամանակագրությունը։ Ստալսկին իր ստեղծագործությամբ բանահյուսությունը հասցրել է գրականության մակարդակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Сулейман Стальскі // Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо (բելառուս.) — Мінск: Беларуская Энцыклапедыя імя Петруся Броўкі, 2002. — P. 262. — 552 p. — ISBN 985-11-0251-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Сулейман Стальский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 184)։ |