Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ)
(Վերահղված է Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևանի Նորք թաղամաս)ից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Նորք-Մարաշ վարչական շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Holy Mother of God Church (Nork) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Գտնվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասի բարձունքին։ Նախկինում գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։
1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ 20-րդ դարի սկզբին եկեղեցին կրկին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։
Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ինչպես Նորքից, այնպես էլ այլ բնակավայրերից։
1990 թվականի ապրիլից սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ Նախաձեռնողը Նորք-Մարաշի բնակիչներն էին՝ «Նորք-Մարաշ» հայրենակցական միության հանգանակած միջոցներով։ Եկեղեցին կրկին գործում է 1995 թվականից։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ) կատեգորիայում։ |