Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան)
եկեղեցի Կաղզվանում
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Գաբեղյանք գավառում։ Ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարսի մարզի Կաղզվանի շրջանի Կաղզվան քաղաքում, նրա արևելյան մասում, այգիների մեջ[1][2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան)
| |
Տեղադրություն | Թուրքիա Կարսի մարզ, Կաղզվանի շրջան, Կաղզվան |
---|---|
Աշխարհ | Գաբեղյանք, Այրարատ |
Երկիր | Թուրքիա |
Պատմական երկիր | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ձևափոխված մզկիթ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
40°08′31″ հս․ լ. 43°07′21″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելՍուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման թվականն անհայտ է։ Համարվում էր նորակառույց եկեղեցի։ Այստեղ պահվում էին հայկական ձեռագրեր՝ Ավետարան, Աստվածաշունչ և այլն։ Հետագայում եկեղեցին դառնում է ուխտավայր, որի մնացորդները գոյություն են ունեցել մինչև 20-րդ դարի վերջերը[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 47․
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 909 — 992 էջ։