Կարադուրան (Գարատուրան, Գալատուրան), գյուղ Կիլիկիայի Պելյանի գավառակում։ Գյուղը 1913 թվականին ունեցել է 1381, 2003-ին՝ 450 հայ բնակիչ:

Բնակավայր
Կարադուրան
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՀամայնքՔեսաբի շրջան և Լաթակիայի մարզ

Կառույցներ

խմբագրել

1873 թվականին կառուցվել է հայ ավետարանական եկեղեցի, 1880 թվականին՝ սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի ենթակայությամբ: Վերջինս հողասահքի պատճառով քանդվել է: 1960 թվականին կառուցվել է նոր՝ սուրբ Աստվածածին եկեղեցին (օծվել է 1962 թվականին)։

1908 թվականին կառուցվել է սուրբ Ստեփանոս մատուռը (1987 թվականին նորոգվել է ֆրանսահայ «Երկիր և մշակույթ» միության միջոցներով): Գործում են Սիրիահայ օգնության խաչի (1930) և հայկական բարեգործական ընդհանուր միության (վերակազմավորվել է 1994 թվականին) մասնաճյուղերը:

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։