Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, սրբատաշ գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցի Հայաստանի Հացառատ գյուղում։ Հավանաբար կառուցվել է VII դարում։ Եկեղեցին եռաբսիդ է, արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արևմուտքի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Անցումը գմբեթի ութանկյուն թմբուկին տրոմպային է։ Մուտքերն արևմուտքից և հարավից են։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Արևմտյան ճակատի 1893 թվականի արձանագրության մեջ հիշատակվող 898 թ. հավանաբար վերանորոգման թվականն է, քանի որ եկեղեցին իր տիպով, դեկորատիվ տարրերով (լուսամուտների երեսակալներ) բնորոշ է VII դարին։ Եկեղեցուն հարավից կից է Սուրբ Գրիգոր եռանավ բազիլիկը (XIX դար)։
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ![]() |
Պատմական երկիր | ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Ճարտարապ. տիպ | Խաչաձև գմբեթավոր |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 9-րդ դար |
Շինանյութ | Սրբատաշ գորշ տուֆ |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
40°20′34″ հս․ լ. 45°06′48″ ավ. ե.HGЯO |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |