Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քյուրաթաղ)
Սուրբ Աստվածածին, 1683 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Քյուրաթաղ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հորինվածք
խմբագրելՍուրբ Աստվածածին եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով բազիլիկ է, որը ներսից ունի եռանավ թաղակապ սրահ։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հարավային կողմից է բացվում միակ մուտքը, որն աչքի է ընկնում իր շքեղ զարդաքանդակներով։ Համաձայն մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին։ Խաչաքանդակի ձախ կողմի արձանագրությունը.
Շինեց[ա]ւ սբ եկեղեցիս թվ. ։ՌՃLԲ։ (1683 թ.) ի թ[ա]գ[աուորու]թի[ւ]ն Սուլիէմանին, կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]ս[ու]թի[ւն] Երեմիայի |
Շահ Սուլեյմանը թագավորել է 1666-1694 թվականներին, իսկ Երեմիա Բ Հասան Ջալալյանցի հայրապետության տարիներն են 1676-1700 թվականները։ Հետևաբար կասկած չի հարուցում վիմագրի մեջ նշված կառուցման թվականը։ Խաչաքանդակից դեպի աջ արձանագրությունը.
Մեք Խօրքյուրայթաղայ մեծ եւ փոքր, ժ[ո]ղո]վ[ու]րդս շինեցինք։ Տանուտէր դեղիս՝ Ղասումն։ Յ[ի]շ[ա]տ[ա]կ է ։1102 - 1653 թ.
|
Հավանական է, որ հետագայում է ավելացվել արաբատառ թվագրությունը։ Մուտքի ձախ կողմի արձանագրությունը.
Խաչկալս յիշատակ է խօջա Վարդանի կողակից Ղջլին, թվ. ։ՌՃՂԲ - 1743 թ.
|
Եկեղեցու պատերին ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք ունեն հիշատակագրային բնույթի արձանագրություններ։ Դրանցից մեկը թվագրված է 1683 թվականով։
Պատմություն
խմբագրելԵկեղեցու մասին բացակայում են պատմական տեղեկությունները։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը Քյուրաթաղ գյուղի նկարագրության մեջ հիշատակում է նաև եկեղեցին[2]։
Վիճակ
խմբագրել2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցու մասին տվյալները բացակայում են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քյուրաթաղ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Բարխուդարյան, Մակար (1895). Արցախ. ԲԱԳՈՒ. ՏՊԱՐԱՆ «ԱՐՕՐ.