Սուրբ Աստվածածին տաճար (Գոլուբինկա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին տաճար (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Գոլուբինկա խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի թեմի Ուստ-Դոնեցկի գործակալությանը։
Սուրբ Աստվածածին տաճար ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Գոլուբինկա (Բելոկալիտվինսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1888 |
Հիմնադրված | 1888 |
Հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, Բելոկալիտվինսկի շրջան, Գոլուբինկա խուտոր։
Պատմություն
խմբագրելՌոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Գոլուբինկա խուտորի Սուրբ Աստվածածին տաճարը կառուցվել է 1888 թվականին։ Նոր եկեղեցին կառուցված է եղել փայտից, նույն շինության մեջ եղել է նաև զանգակատուն։
Սուրբ Աստվածածին տաճարի ճարտարապետական համալիրը բաղկացած է եղել տաճարի շենքից, եկեղեցական-ծխական դպրոցի շենքից և եկեղեցական պահակակետից։ Դպրոցի շենքը ևս եղել է փայտե, կանգնած է եղել քարե հիմքի վրա և ծածկված է եղել երկաթով։ Եկեղեցական-ծխական դպրոցը նախատեսված է եղել 60 աշակերտի համար։ Եկեղեցական-ծխական խառը դպրոցը, որը կառուցվել է 1888 թվականին, 1910 թվականին դարձել է օրիորդաց։ 1897 թվականին խուտորում գոյություն է ունեցել նաև ծխական ուսումնարան։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սուրբ Աստվածածին տաճարը փակվել է։ Տաճարի շենքը օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։
Ծիսակատարությունները Սուրբ Աստվածածին տաճարում վերսկսվել են Հայրենական մեծ պատերազմից հետո։ 1997 թվականին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է փայտե շենքը։ Ծիսակատարություններ իրականացնելու համար տեղի ուղղափառ համայնքին հատկացվել է դպրոցի հին շենքը։ Ծխականներն այն վերակահավորել են աղոթքի տան։
Ներկայումս Սուրբ Աստվածածին աղոթատանը կատարվում են ծիսակատարություններ։ Իշխող հովվապետի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 115 հրամանով ծխի հովիվ է դարձել Ռոստովի թեմի կղերական, քահանա Միխայիլ Դեգտյարյովը։ Գործող աղոթքի տան շենքը նորոգվել է. լիովին վերանորոգվել է տանիքը, փոխվել են դռները, տեղադրվել են նոր պատուհաններ, փոխարինվել է աղոթքի տան մուտքի վերևի խաչը, տանիքին տեղադրվել է խաչով փոքր գմբեթ։
Հոգևորականներ
խմբագրելՏաճարի վանահայր` երեց Միխայիլ Դեգտյարյով
Տոներ
խմբագրելՍուրբ Աստվածածնի տոն` հոկտեմբերի 14-ին (նոր տոմարով)
Գրականություն
խմբագրել- Кирсанов Е. И. Православный Тихий Дон. М.: Держава, 1997.