Սուրբ Աստվածածին տաճար (Նիկոսիա)

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմի առաջնորդանիստ տաճար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին տաճար (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին տաճար, հայ առաքելական տաճար Նիկոսիայի Ստրովոլոսի համայնքում՝ Կիպրոսի հայկական թեմի և «Նարեկ» հայկական վարժարանի հարևանությամբ։

Սուրբ Աստվածածին տաճար (Նիկոսիա)
Տաճար


ՏեղադրությունԿիպրոս, Նիկոսիա
Εκκλησία Σουρπ ΑστβατζατζίνστηΛευκωσία Victoria Street, 1150, Nicosia, Cyprus
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1981
Սուրբ Աստվածածին տաճար (Նիկոսիա) (Կիպրոս)##
Սուրբ Աստվածածին տաճար (Նիկոսիա) (Կիպրոս)
35,17671° с. ш. 33,35427° в. д.HGЯO

Պատմություն

խմբագրել

Կիպրոսի թեմի շենքը կառուցվել է 1983-1984 թթ. ճարտարապետներ Լակովոս և Անդրեաս Ֆիլիպուների կողմից։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1984 թվականի մարտի 4-ին Կիլիկիայի Գարեգին 2-րդ կաթողիկոսի կողմից։

Սուրբ Աստվածածին տաճարի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1976 թվականի սեպտեմբերի 25-ին արքեպիսկոպոս Մակարիոս III և արքեպիսկոպոս Ներսես Փախդիկյանի կողմից։ Տաճար օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1981 թվականի նոյեմբերի 22-ին Կիլիկիայի կաթողիկոս Խորեն I և Կիլիկիայի համակից կաթողիկոս Գարեգին II-ի կողմից։

Սուրբ Աստվածածին տաճարը Կիպրոսի միակ տաճարն է, որ կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով՝ ութանկյուն գմբեթով։

Հոգևոր հովիվն է Տեր Մոմիկ Հաբեշյանը[1]։

Տաճարի մուտքի վերևում կա մարմարե մակագրություն.

  Կառուցաւ սուրբ եկեղեցիս յանուն Սրբուհւոյ Աստուածածնին ի հայրապետութեան Տ. Տ. Խորենայ Ա. Կաթողիկոսի եւ Աթոռակցի Նորին Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի եւ յառաջնորդութեան Տ. Զարեհայ Եպիսկոպոսի Ազնաւորեան սրտադիր ջանիւք ամենայն զաւակայ Թեմիս Հայոց Կիպրոսի, եւ առատապարգեւ օժանդակութեամբ Միացեալ Եկեղեցւոյն Վեսթֆալիոյ եւ ձեռնտուութեամբ բարեխնամ կառավարութեամբ Կիպրոսի ի թուին Հայոց ՌՆԼ. Եւ փրկչական 1981 թուին։  

Նարեկ վարժարան

խմբագրել
 

Տես նաև

խմբագրել

Նարեկ հայկական վարժարան (Նիկոսիա)
Սուրբ Աստվածածին տաճարի կողքին գտնվում է «Նարեկ» հայկական դպրոցը։ 1972 թվականից դպրոցն իր անունը կրում է ի պատիվ մեծ հայ փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու։ Դպրոցի շենքը կառուցվել է 1971-1972 թթ.[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սուրբ Աստվածածին տաճար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  2. ««Նարեկ» հայկական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել