Սուրբ Գևորգի շքանշան (Ֆաբերժեի ձու)
«Սուրբ Գևորգի շքանշան» (ռուս.՝ Орден Святого Георгия), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1916 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Այն միակ կայսերական ձուն է, որը կարողացել է կայսրուհին իր հետ արտասահման տանել[3]։
Սուրբ Գևորգի շքանշան | |
---|---|
Ստեղծման թնական | 1916 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Քսենիա Ալեքսանդրովնա, Prince Vasili Alexandrovich of Russia?, Fabergé?, A La Vieille Russie, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արծաթ, ոսկի, արծնապակի, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 90 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Վեկսելբերգին ֆոնդին[4]։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[5]։
Դիզայն
խմբագրել«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձուն ստեղծվել է կայսրին Սուրբ Գևորգի շքանշանով պարգևատրելու հիշատակին[5]։
Սպիտակ էմալով պատված ձվի մակերևույթին կանաչ ցանց և Սուրբ Գևորգի շքանշանի ժապավենն է պատկերված[6]։ Ձվի գագաթը պսակված է Մարիա Ֆեոդորովնայի արծաթե միացագրով՝ զարդարված կանաչ զարդաքանդակներով[1]։ Հակադիր ծայրին գրված է ստեղծման տարեթիվը՝ «1916»[4]: Ձուն ունեցել է ցանցկեն տակդիր։
Անակնկալ
խմբագրել«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձվի վրա տեղադրված հատուկ կոճակը սեղմելիս բացվում են ձվի վրայի մեդալիոնները։ Դրանց տակ երևում են Նիկոլայ II կայսեր և արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչի ջրաներկ դիմանկարները[7]։
Պատմություն
խմբագրելՆիկոլայ II կայսրը «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1916 թվականին՝ Զատկի տոնին[8]։
Երկու տարի անց՝ 1919 թվականին Մարիա Ֆեոդորովնան «Մալբորո» բրիտանական նավով տարագրվում է Ռուսաստանից՝ իր հետ Դանիա[9] տանելով միակ կայսերական ձուն՝ «Սուրբ Գևորգի շքանշանը»[2]։
1928 թվականին կայսրուհու մահից հետո ձուն անցնում է նրա դստերը՝ Քսենիա Ռոմանովային։ Վերջինիս մահից հետո նրա որդին՝ Վասիլի Ռոմանովը ձուն վաճառում է Սոթբիս աճուրդի տանը։ 1978 թվականին «Ֆորբս» ընկերության հավաքածուի մի մասն էր կազմում ձուն։ 2004 թվականին Սոթբիս[6] աճուրդի տանից ձուն գնում և հայրենիք է վերադարձնում Վիկտոր Վեկսելբերգը[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Saint George Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Яйцо Орден Святого Георгия Фаберже 1916». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Ոսկերչական ձուն թանգարանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «Орден Святого Георгия - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 7,0 7,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Карл Фаберже|Пасхальные шедевры (5). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Иванова, Мария. «Один из символов России». WorldLab (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- На сайте музея Արխիվացված 2017-04-04 Wayback Machine
- Яйцо с Георгиевским Крестом, 1916 Արխիվացված 2012-10-08 Wayback Machine
- Императорские пасхальные яйца Фабрже(չաշխատող հղում)