Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (վրաց.՝ სურფგევორქი, նաև՝ Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի, Մեյդանի Սուրբ Գևորգ), հայկական[1][2] առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնում։ Կառուցվել է 13-րդ դարում։ Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին կրում է Սուրբ Գևորգի անունը։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գևորգ եկեղեցին 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թբիլիսի |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1251 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջնորդ | Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1251 թ. (վերանորոգվել է 17-րդ դարում 1832 թ., և 1881 թ.) |
Հիմնադրված | 13-րդ դար |
Saint Gevorg Armenian Church, Old Tbilisi Վիքիպահեստում |
Տեղագրություն
խմբագրելԳտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավարևմտյան անկյունում։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։
Պատմություն
խմբագրելԿառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին[1]։ Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.[1]։
1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին[3]։
Որմնանկարներ
խմբագրել18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին[1]։ Եկեղեցու ներսում 1923-24 թվականներին Գևորգ Բաշինջաղյանն ստեղծում է ավետարանական սյուժեներով չորս որմնանկարներ կարծես իր հոգու վերջին պարտքը տալով հավատքի տաճարին։ Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին՝ հատակից 3 մետր բարձրության վրա և ներկայացնում են հետևյալ սյուժեները՝ «Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում», «Հուդայի զղջումը. Գողգոթա», «Հիսուսի հայտնությունը Տիբերիայի ծովեզերքի մոտ», «Սերմնացանի առակը»։ Բոլոր չորս որմնանկարներն ունեն հեղինակային մակագրություն։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցու բակում
-
Եկեղեցին աջում, հեռվում երևում է Նարիղալա ամրոցը
-
Տեսարանը դեպի եկեղեցի հրապարակից
-
Տեսարան վերևից
-
Զոհասեղանը
-
Չորս հայազգի զորավարների գերեզմանները
-
Միքայել Լորիս-Մելիքովի գերեզմանը
-
Եկեղեցու մուտքը. աջում Սայաթ-Նովայի գերեզմանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տիերի, Ժան-Միշել (1989). Հայկական մշակույթ . Նյու Յորք: Harry N. Abrams. . էջ 317. ISBN 0-8109-0625-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Բոլոր հայկական եկեղեցիները». Հայաստանի դեսպանատունը Վաշինգտոնում. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Վիրահայոց թեմը». Նորաշեն (ռուսերեն). 5 (11): 36 էջ. 2007.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի) կատեգորիայում։ |