Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ

Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ, հնգանավ քրիստոնեական բազիլիկ եկեղեցի, որը կառուցվել է հունական Սալոնիկ քաղաքում՝ հռոմեական բաղնիքների տեղում, որտեղ, ըստ լեգենդի, մահացել է մեծ նահատակ Դեմետրիոս Սալոնիկացին։ Սկզբում այդ վայրում կառուցվել է փոքրիկ մատուռ, որին փոխարինել է եռանավ բազիլիկը։ VII դարի կեսերին կամ վերջին երկրաշարժերից ու հրդեհներից հետո կառուցվել է բազիլիկի հնգանավ շենքը։

Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ
հուն․՝ Άγιος Δημήτριος
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՀասցեΑγίου Δημητρίου 83
Դավանանքուղղափառություն
ԹեմMetropolis of Thessaloniki?
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Մասն էPaleochristian and Byzantine monuments of Thessaloniki?
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածԴեմետրիոս Սալոնիկացի
ԱնվանվածԴեմետրիոս Սալոնիկացի
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Մակերես1,16 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Demetrius, Thessaloniki Վիքիպահեստում
agdimitriosthes.gr(ալբ.)(արաբ.)(հայ.)(բոսն.)(բուլղ.)(չին.)(խորվ.)(չեխ.)(դան.)(նիդեր.)(անգլ.)(էստոներեն)(ֆր.)(վրաց.)(գերմ.)(եբրայերեն)(հունգարերեն)(իսլանդ.)​​(իտալ.)(ճապոներեն)(կոր.)(լատիշերեն)(լիտվ.)​​(նորվ.)(պարս.)(լեհ.)(պորտ.)(ռում.)(ռուս.)(սերբ.)(սլովակ.)(սլովեն.)(իսպ.)(շվեդ.)(թուրքերեն)(ուկր.)

Թուրքական տիրապետության ժամանակ՝ 1493 թվականին, այն վերածվել է Կասիմյե-ջամի մզկիթի։ Քաղաքը հույներին վերադարձնելուց հետո՝ 1912 թվականից բազիլիկայում վերսկսվել են քրիստոնեական ժամերգությունները։ 1917 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ շենքը մեծ վնաս է կրել։ Բազիլիկի վերականգնման աշխատանքները սկսվել են 1930-ական թվականներին և շարունակվել մինչև 1948 թվականը։ 1988 թվականին բազիլիկան ներառվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Սալոնիկի վաղ քրիստոնեական և բյուզանդական հուշարձանների կազմում։

Բազիլիկայի պատմություն

խմբագրել
 
Բազիլիկայի ինտերիեր

Բյուզանդական ժամանակաշրջան

խմբագրել

Առաջին եկեղեցին կառուցվել է բանտային շինության տեղում 313-323 թվականներին, որտեղ, ըստ ավանդության, նահատակվել է Սուրբ Դեմետրիոսը (ըստ այլ վարկածի՝ նրա գերեզմանի վրա)[1]։ Հարյուր տարի անց՝ 412-413 թվականներին, իլլիրիական ազնվազարմ պարոն Լեոնտիոսը, ի հիշատակ իր անդամալուծությունից ազատվելու, կառուցել է առաջին մեծ եկեղեցին ավերակների վերածված թերմերի և մարզադաշտի միջև։ Կառուցված եկեղեցու խորանային մասը գտնվել է սրբի ենթադրյալ թաղման վայրի վերևում, և դրա կառուցման ընթացքում[2] գտնվել են նրա մասունքները, որոնք գաղտնի թաղվել են այնտեղ, սալոնիկեցի քրիստոնյաների կողմից 306 թվականին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Սուրբ Դեմետրիոսին նվիրված առաջին բազիլիկան կառուցվել է Սալոնիկում միայն 5-րդ դարում (թվագրման հարցում տարաձայնություններ կան՝ կա՛մ դրա սկիզբում, կա՛մ վերջին քառորդում)[3]։ Նման թվագրումը կապված է Սուրբ Դեմետրիոսի պաշտամունքի ծագման վարկածի հետ Սիրմիուս քաղաքում (ժամանակակից Սրեմսկա-Միտրովիցան Սերբիայում), որտեղից էլ նրա մասունքները կարող էին տեղափոխվել Սալոնիկ կամ Աթթիլայի կողմից քաղաքը գրավելուց հետո՝ 441 թվականին, կամ ավարների կողմից 582 թվականին (վերջին ենթադրությունը վիճարկվել է հնագետների կողմից, ովքեր պեղումներ են կատարել բազիլիկում)[4]։

Բազիլիկան հրդեհից վնասվել է Հերակլես կայսեր օրոք (հավանաբար 629-634 թվականներ), սակայն արագ վերակառուցվել է։ Այդ հրդեհի ժամանակ վնասվել է արծաթե հովանին, որը կանգնեցված էր բազիլիկի կենտրոնական նավի մեջտեղում․ «Կեսգիշերին հանկարծ… նրա սուրբ արծաթե հովանին վառվեց… Արծաթը հալվեց կրակից, ինչպես ջուր… ամեն ինչ հատակին էր, գետի պես»[5]։ Հովանին ուներ վեցանկյուն հիմք, դատարկ պատեր և տանիք՝ խաչով։ Ներսում սրբի պատկերով արծաթյա մահիճ էր։ Հավատացյալները կարող էին ներս մտնել և մոմեր վառել նրա առջև[6]։ Հովանու նկարագրությունը կատարել է Սալոնիկեցի արքեպիսկոպոս Հովհաննեսը 7-րդ դարի կեսերին, նրա պատկերը եղել է նաև բազիլիկի հյուսիսային սյունաշարի խճանկարի վրա (հայտնի է միայն անգլիացի ճարտարապետ Ուոլթեր Սայքս Ջորջի ջրաներկից[7]):

Այդ հրդեհից հետո կատարվել են վերջին շինարարական աշխատանքները, բազիլիկին հաղորդելով ժամանակակից տեսքը։ Նույն ժամանակահատվածում ավարտվել են բազիլիկան զարդարող խճանկարների մի մասը։ Բազիլիկի ինտերիերը վերջնականապես ձևավորվել է 9-րդ դարի կեսերին։ 1917 թվականին բռնկված հրդեհից հետո արևելյան սյունասրահի վրա հայտնաբերվել է 9-րդ դարի սկզբի խճանկարային արձանագրություն․ «Լեոյի ժամանակ սկսվում է Սուրբ Դեմետրիուս եկեղեցու ծաղկումը, որը նախկինում տուժել էր հրդեհից»։ Տեքստում հիշատակված Լեոն հավանաբար Կյուրեղ և Մեթոդիոս Առաքյալների հայրն էր, ով այդ ժամանակ Սալոնիկի զորահրամանատարն էր[8]։

 
Բազիլիկի սյունասրահը 1917 թվականի հրդեհից առաջ (1910 թվական, գծանկար)

Սալոնիկի տաճարներում (այդ թվում՝ Սուրբ Դեմետրիուսի տաճարում) կատարվող ժամերգությունների մասին Յոհան Կամենիատան գրել է իր «Սալոնիկի գրավումը» աշխատության մեջ՝ նվիրված 904 թվականին արաբների կողմից քաղաքի գրավմանը և կողոպուտին (բազիլիկը այդ ժամանակ չէր վնասվել)․

  ...նրանց չէր զիջում փառապանծ հաղթանակով պսակված նահատակ Դեմետրիոսի տաճարը, որի մասին արդեն նշել էի, այնտեղ, որտեղ նա սուրբ գործեր էր կատարել և ընդունել հաղթական պարգևները։ Ժողովրդին իրենց պատերի մեջ հավաքելով գալիք տոների հաջորդականությամբ՝ այս եկեղեցիները անասելի երանություն և հոգևոր բերկրանք են պարգևում ծխականներին։ Յուրաքանչյուրն ունի քահանաների իր շարքերը, որոնք կատարում են ժամերգություններ և ասմունքողների միավորումներ, որոնք կատարում են ծառայողական երգեր։ Հերթականորեն հնչեցնելով օրհներգերի բառերը և ուղեկցելով այդ հնչյունները ձեռքի շարժումներով՝ այդ բազմաձայն ու հնչեղ բազմությունը հմայում է փայլուն զգեստների շքեղությամբ և՛ լսողությունը շոյում հմուտ սաղմոսային աղոթքո[9]։  

1185 թվականին, երբ Սալոնիկը գրավվել է նորմանների կողմից, բազիլիկան կողոպտել են, իսկ Սուրբ Դեմետրիոսի գերեզմանը՝ պղծել։

13-րդ դարի վերջերին բազիլիկին ավելացվել է Եֆիմիա վարդապետի մատուռը, որը կառուցվել է փոքրիկ եռասյուն բազիլիկի տեսքով։ 1303 թվականին մատուռը նկարազարդվել է չպահպանված որմնանկարներով[10]։

Թուրքական տիրապետություն

խմբագրել

1430 թվականին թուրքերի կողմից Սալոնիկի գրավումից հետո բազիլիկան կարճ ժամանակով թողնվել է քրիստոնյաներին։ Նրա հանձնումը հաստատվել է հանդիսավոր արարողության ժամանակ, որն անցկացրել է սուլթան Մուրադ II նվաճողը։ Նա, ըստ բյուզանդացի պատմիչ Դուկասի, խոյ զոհաբերելով, հրամայել է տաճարը թողնել քրիստոնյաների տրամադրության տակ[11], սակայն տաճարի և Սուրբ Դեմետրիոսի գերեզմանի բոլոր զարդարանքները ոչնչացվել են թուրքերի կողմից, տաճարն ամբողջությամբ թալանվել է[12]։

1493 թվականին եկեղեցին վերածվել է Կասիմյե-ջամի մզկիթի և այդպես մնացել մինչև 1912 թվականը։ Այդ ժամանակաշրջանում քրիստոնյաները պահպանել են մուտքը դեպի Սուրբ Դեմետրիոսի կենոտաֆը (հուշադամբարան), որը տեղադրված է եղել բազիլիկի ձախ նավի արևմտյան մասում գտնվող փոքրիկ կցաշենքում, որտեղ առանձին մուտք է բացվել։ Միաժամանակ տաճարի որմնանկարներն ու խճանկարները թաքցվել են սվաղի և նոր պատերի տակ[13]։

Ներկա վիճակ

խմբագրել
 
Մարմարե թաս ջրի օծման համար Բազիլիկի բակում

Բազիլիկան գրեթե ամբողջությամբ այրվել է 1917 թվականի օգոստոսի 6-ին բռնկված հրդեհից[13]։ Ավերվածությունը սկսել է վերականգնվել 1926 թվականին, վերականգնման ժամանակ հայտնաբերվել է կրիպտեի մուտքը, իսկ զոհասեղանի տակ անոթ, ենթադրաբար մեծ նահատակ Դեմետրիոսի արյունով, ինչպես նաև մաքրվել են պահպանված որմնանկարներն ու խճանկարները[14]։ Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1948 թվականի հոկտեմբերին[13], երբ կատարվել է եկեղեցու օծումը։

1917 թվականի մեծ հրդեհի ժամանակ տանիքը և պատերի մարմարե երեսպատումը մեծ վնաս են կրել։ Միաժամանակ պահպանվել են մի շարք խճանկարներ, որոնք շարունակում են զարդարել բազիլիկի պատերը (խճանկարների մի մասը տեղադրված է դամբարանում գտնվող թանգարանում)։ Վերականգնման ընթացքում առավելագույնս օգտագործվել են հին սյուները, պահպանվել էր կամարների ներսի կողմերում և դրանց վերևում գտնվող պատերի հին երեսապատումը։ Վերականգնման ընթացքում հատակը սալարկվել է գունավոր սալիկներով և մարմարով, տանիքը վերակառուցվել է բետոնից, սակայն պահպանել է հելլենիստական վաղ քրիստոնեական բազիլիկներին բնորոշ անառաստաղ փայտե տանիքի տեսքը[14]։

Վերականգնումից հետո տաճարը կրկին գործում է, մատուցվում են կանոնավոր ժամերգություններ։ Բազիլիկա և նրա դամբարանի հնագիտական թանգարան մուտքն անվճար է։ Բազիլիկայում, բացի Սուրբ Դեմետրիոսի մասունքներից, պահվում են Անիսիա Սալոնիկացու մասունքները (ամբիոնից ոչ հեռու տեղադրված է արծաթյա տապանակ)։

Ժամանակակից Սալոնիկում բազիլիկան գտնվում է պատմական կենտրոնում՝ հնագույն ագորայի հնագիտական համալիրի կողքին՝ Սելևկու և Սուրբ Դեմետրիոս փողոցների խաչմերուկում։

2003 թվականին Սալոնիկի մետրոպոլիտ Պանտելեյմոն II-ը (Խրիսոֆակիս) թաղվել է բազիլիկի մուտքի մոտ կառուցված դամբարանում, որի ջանքերով տաճար են վերադարձվել Սուրբ Դեմետրիոսի մասունքները[15]։

Ընդգրկում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում

խմբագրել

Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու համար 1987 թվականի հունվարի 15-ին Հունաստանը առաջադրել է Սալոնիկում գտնվող վաղ քրիստոնեական և բյուզանդական հուշարձանների մի խումբ, այդ թվում Սուրբ Սոֆիայի տաճարը։ 1988 թվականի սեպտեմբերին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորում էր դրանց գրանցամատյանում ընդգրկելու հնարավորությունը[16]։ Համաշխարհային ժառանգության կոմիտեի 14-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բրազիլիայում, 1988 թվականի դեկտեմբերի 5-9-ը, հուշարձանների այդ խումբը գրանցվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում 456 համարի տակ[17]։

 
Բազիլիկի հատակագիծը

Ճարտարապետական առանձնահատկություններ

խմբագրել

Բազիլիկան կառուցվել է վաղ քրիստոնեական հելլենիստական ոճով[18] և ունի քառանկյուն ձև, որին ավելի ուշ ավելացվել են կցակառույցներ (Սուրբ Եվֆիմիայի մատուռ - XIII դար, թաղածածկ սյունազարդ սրահ՝ ջրի օրհնության համար - XV դար)։ Շինարարության ընթացքում օգտագործվել են ավելի վաղ շրջանի շենքերի աղյուսները և քարերը։

Բազիլիկան հնգանավ է, տաճարի երկարությունը խորանով՝ 43,58 մետր է, լայնությունը՝ 33 մետր[19]։ Սա Սալոնիկի ամենամեծ եկեղեցին է։ Տաճարն ունի գավիթ տանող երկու մուտք։ Ամբիոնի երկայնքով կենտրոնական նավը հատում է սյունաշարով շրջանակված տրանսեպտը։

Խորանի հատվածը ավարտվում է կիսագմբեթով և առկա է միայն կենտրոնական նավի մասում՝ վերջանում է տաճարի պարագծից այն կողմ կիսաշրջանաձև ելուստով[20]։ Գլխավոր խորանից աջ դեպի արևելք գտնվում է բազիլիկին կցակառուցված Սուրբ Եվֆիմիայի մատուռը։

Տանիքը բաղկացած է հինգ լանջերից (չորս թեք և մեկ կիսաթեք), տաճարը գմբեթ չունի։ Կողային լանջերից յուրաքանչյուրում և նավում կան պատշգամբներ։ Բազիլիկի ճակատը սիմետրիկ չէ, ձախ կողմում կառուցված է զանգակատունը, որի վրա տեղադրված է խաչ[13]։ Խորանի արտաքին կողմում կան ներկայումս չօգտագործվող մուտքեր, որոնք տանում են դեպի բազիլիկի դամբարան և հայտնաբերվել են 20-րդ դարի առաջին կեսին դրա վերակառուցման ժամանակ։

Ներքին կահավորում

խմբագրել

Սյունաշար

խմբագրել
 
Խոյերի գլուխներով զարդարված սյունագլուխները

Բազիլիկի նավերը բաժանված են սպիտակ, կանաչ և մուգ կարմիր մարմարե սյունաշարերով։ Հավանաբար դրանք փոխառված են ավելի հին շենքերից (տարբերվում են բարձրությամբ և խոյակների տեսքով)[13][21]։ Հրդեհից հետո բազիլիկի վերակառուցման ժամանակ (634) միջին նավի սյուներին ավելացվել են ուղղանկյուն կտրվածքով սյուներ[18]։ Խոյակները շատ բազմազան են, հատկապես վայելուչ տեսք ունեն քամուց ծածանվող փշատերև մացառուտի (ականթի) տեսքով խոյակները։ Այդ տեսակը տարածված է եղել 5-8-րդ դարերում, սակայն դրանց քիչ օրինակներ են պահպանվել։ Նման խոյակներ կան, օրինակ, Ռավեննայի Սուրբ Ապոլինարիա եկեղեցում, ինչպես նաև Աքիրոպոյիտոսի բազիլիկայում և Սուրբ Սոֆիայի տաճարում (երկուսն էլ՝ Սալոնիկում), Եգիպտոսում, Փոքր Ասիայում և Սիրիայում[22]։ Տերևները ժանյակաձև են և պարփակված ատամնավոր շրջանակի մեջ, տերևների երկու շարքի վերևում՝ կորնթոսյան խոյակների նման ոլորազարդեր են, իսկ վերևում՝ հարթակ, որի վրա պահվում է կամարը։ Խոյակների մյուս տեսակի վրա տերևները դասավորված են ուղղահայաց, իսկ ատամնավոր ծայրերը դեպի ներքև։ Անկյուններում կան ոլորազարդեր, որոնց վրա հենվում է կամարների պահման հարթակը։ Տեղ-տեղ անկյուններում ոլորազարդերի փոխարեն խոյերի գլուխներ են՝ ոլորված եղջյուրներով[13]։

Կամարների վերնաճակատները զարդարված են մուգ կապույտ կամ կանաչավուն մարմարի սալերով, իսկ ներսի մասում կան երկրաչափական զարդանախշեր սպիտակ, սև և կարմիր մարմարի ներդիրներով[23]։ Ներկայումս սյունասրահի վրա գործնականում բացակայում են զարդարանքները, դրանց արտաքին տեսքը հայտնի է միայն 20-րդ դարի սկզբին արված նկարներից։

Խճանկարներ

խմբագրել

Վերականգնման ընթացքում հնարավոր եղավ պահպանել 7-8-րդ դարերի որոշ խճանկարային պաստառներ (մնացածը ոչնչացել են հրդեհից և հայտնի են միայն լուսանկարներից)՝ թերևս միակը, որը պահպանվել է Բյուզանդական սրբապատկերների դարաշրջանից[24]։ Դժվար է ասել, թե ինչու են պատկերամարտիկները նախընտրել խնայել այդ սրբապատկերները։ Խճանկարներում նկատելի է հնագույն ավանդույթը, սակայն դեմքերն արդեն ասկետիկորեն խիստ են, հիշեցնում են ուշ բյուզանդական սրբապատկերներ։ Սակայն Սուրբ Դեմետրիոսի բազիլիկի խճանկարները նույն ժամանակաշրջանի Կոստանդնուպոլսի հուշարձանների հետ համեմատելիս կարելի է նկատել արևելյան տիպերի առատություն, ճակատային կոնստրուկցիաների միտում[25] և հորինվածքների ավելի ընդգծված գծայնություն։ Բոլոր խճանկարների վրա Մեծ նահատակ Դեմետրիոսն ունի դեմքի անհատական գծեր, ինչը վկայում է, որ դրանք կատարվել են տարբեր ժամանակներում։

Ենթադրվում է, որ խճանկարներից մի քանիսը (գտնվում են կամարասրահի վերևում) յուրահատուկ ուխտագնացություն են հիշեցնում և պատրաստված են հատուկ պատվերով, ինչը բացատրվում է հորինվածքների պատահականությամբ[26]։

Համեմատաբար լավ պահպանված խճանկարներից են․

 
Խճանկար «Սուրբ Գեորգը և երեխաները»
 
Խճանկար «Սուրբ Դեմետրիոսը երեցփոխների հետ»
  • Դեմետրիոսը հոգևորականների հետ[27]

Խճանկարը հայտնաբերվել է բազիլիկի զոհասեղանի աջ կողմում թուրքերի կողմից կառուցված պատի քանդման ընթացքում վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Սրբազանը պատկերված է ձեռքը քահանայի ուսին դրած՝ արտահայտելով իր բարյացկամությունը։ Սկզբում քահանայի գլխի շուրջ տեղադրված լուսավոր ուղղանկյուն շրջանակը նմանեցվում էր լուսապսակի հետ, սակայն «Սուրբ Դեմետրիոս երեցփոխների հետ» խճանկարի հայտնաբերումից հետո եզրակացվեց, որ այդ շրջանակը քաղաքի պարսպի հրակնատն է, որի ֆոնին պատկերված են կերպարները։ Խճանկարի ներքևի մասում գրված է «Քրիստոսի ամենաերջանիկ նահատակը, ով սիրում է քաղաքը, շրջապատված է քաղաքի բնակիչների և հյուրերի հոգատարությամբ»։

  • Սուրբ Գեորգին և երեխաները[28]

Խճանկարը գտնվում է խորանի արևմտյան մասում։ Երեխաների դեմքերն ունեն անհատական գծեր, և խճանկարը, հավանաբար համարվում է ծնողների կողմից արված ուխտի պատկեր՝ ի նշան երախտագիտության երեխաների ապաքինման համար։ Սուրբը ձեռքը պահում է նրանցից մեկի ուսին, իսկ մյուսը բարձրացված է բաց ափով։ Այդ ժեստը, հավանաբար, պայմանականորեն պատկերում է, որ սրբազանն աղոթում է։ Սա բազիլիկի ամենահին խճանկարներից է (հավանաբար պատրաստվել է 7-րդ դարի կեսերին վերանորոգումից անմիջապես հետո)։ Դրա վրա սրբազանը ներկայացված է իդեալականացված դիմագծերով և կարճ ուղիղ շիկահեր մազերով երիտասարդի տեսքով, քիտոն և շքեղ պատմուճան հագած։

  • Սուրբ Դեմետրիոսը երեցփոխների հետ[29]

Սա ամենահին խճանկարային կտավներից մեկն է։ Դեմետրիոսը պատկերված է շրջապատված քաղաքի եկեղեցական (աջից) և աշխարհիկ (ձախից) ղեկավարներով։ Ենթադրվում է, որ դա պրեֆեկտ Լեոնտին է և արքեպիսկոպոս Իովհանը, ովքեր կազմակերպել են բազիլիկի վերականգնումը 7-րդ դարի հրդեհից հետո։ Սրբի բարեհաճությունը նրանց նկատմամբ արտահայտվում է ձեռքերի դիրքով, որոնք նա բռնում է նրանց ուսերին։ Խճանկարի տակ կա հետևյալ բովանդակությամբ մակագրություն՝ «Աջից և ձախից տեսանելի են նահատակ Դեմետրիոսի փառապանծ շինության կառուցողները, որոնք ետ են մղել բարբարոսական նավատորմին և փրկել քաղաքը»։ Խոսքը 616 թվականին սլավոնների կողմից քաղաքի պաշարման մասին է։ Սրբազանը հագել է թիկնոց՝ զարդարված տաբլիոնով՝ զգեստի կրծքային մասում տարբեր գույնի քառանկյուն երիզներով[30], որն արտացոլում է Դեմետրիոսի ազնվական ծագումը։

  • Աստվածածինը և սուրբ Ֆեոդոր Ստրատիլատը[31]

Խճանկարը գտնվում է խորանի հարավային կողմում և վերաբերվում է 9-10-րդ դարերի սահմանագծին։ Աստվածամայրը և Սուրբ Ֆեոդորը պատկերված են աղոթելիս, իսկ նրանց վերևում երևում է Քրիստոսի պատկերը, որն աջ ձեռքով օրհնում է նրանց։ Աստվածածնի ձեռքում կա մի մագաղաթ, որի վրա գրված է՝ «Տեր Աստված, թույլ տուր լսել իմ աղոթքի ձայնը, այնպես, ինչպես ես աղոթում եմ մարդկանց համար»։ Ենթադրվում է, որ խճանկարը պատվիրվել է հավատացյալների կողմից, ովքեր բուժում են ստացել հիվանդություններից։ Այդ մասին է վկայում տակի մակագրությունը․ «... Քեզ նվիրեցի ի նշան երախտագիտության, թեպետ հիասթափված էի մարդկանցից, Քո ուժը ինձ կյանք հաղորդեց»։

  • Ոչ լավ պահպանված այլ խճանկարներ[26]

Սուրբ Դեմետրիոսը իրեն մոտեցող երիտասարդի հետ (Դեմետրիոսը պատկերված է աղոթողի կեցվածքով, նրա ձեռքերը պատկերված են ոսկյա սմալաթայով), Սուրբ Դեմետրիոսը և երկու հրեշտակները (գուցե սա Դեմետրիոս Սալունսկու պատկերն է Երկնային արքայությունում, սա ակնարկ է իր կյանքից մի դրվագի մաքսին)[32]։ Տաճարի արևմտյան մասի խճանկարներ, 5-6-րդ դարերի վերջ։

  • Աղջկա կյանքի հիմնական փուլերը պատկերող շարքը ներառում է տեսարաններ. «Դիմիտրիոսը դոնորին բերում է Աստվածամոր մոտ գահին նստած երեխայի հետ», «Դիմիտրիոսը գահին նստած երեխային ընդունում է մոր ձեռքից», «Դիմիտրիոսը օրանտի կերպարանքով, մոր և երեխաների հետ մոմեր են մատուցում սրբին», «Երեխան ծնողների ուղեկցությամբ աղավնիներ է բերում Սուրբ Դեմետրիոսին»[32]։

7-րդ դարի սկզբին ստեղծված խճանկարները տեղակայված են ներքին հյուսիսային նավի վրա;

  • Սրբազաններ Սերգիուսը, Բաքոսը և Դեմետրիոսը հրդեհից հետո տաճարը վերականգնողների հետ՝ զոհասեղանի սյուների խճանկարներ, 7-րդ դարի կեսեր։

Որմնանկարներ

խմբագրել
 
Կայսեր հանդիսավոր մուտքը քաղաք

Որմնանկարները, որոնք նախկինում զարդարում էին բազիլիկի պատերը, պահպանվել են միայն նրա աջ նավի վրա։ Որմնանկարների շարքը ստեղծվել է մի քանի փուլով և ավարտվել է 8-14-րդ դարերում։ Դրանցից համեմատաբար լավ վիճակում են գտնվում՝

  • Սուրբ Ղուկասը (Ստիրիոտ),
  • Բարբարոսների ներխուժումը Սալոնիկ։ Պատկերված է 616 թվականին սլավոնական ցեղերի կողմից քաղաքի պաշարումը, որի ժամանակ հույների հաղթանակը ապահովվել է սուրբ Դեմետրիոսի հովանավորությամբ [5]։ Որմնանկարում պատկերված է եկեղեցի, որը Սուրբ Դեմետրիոսի բազիլիկան է և երևում է
  • «Սուրբ եկեղեցին մարզադաշտի մոտ» մակագրությունը,
  • Աղոթող Սուրբ Դեմետրիոսը (XII դար),
  • Դեմետրիոսը թիկնոցով ծածկում է լուսապսակով շուրջառով և եմոփորոնով հայրապետին, ով խնկարկում է սրբազանին, իսկ վերևում Մարիամ Աստվածածինն է մանուկ Քրիստոսի հետ։ Որմնանկարն ստեղծվել է XIV դարի վերջին երրորդում։ Գոյություն ունի կարծիք, որ եպիսկոպոսը դա Սալոնիկի արքեպիսկոպոս Գրիգոր Պալամանն է, իսկ Աստվածամայրը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Հնդկացի Հովասափի հետ (հովանավոր՝ Իոհան VI Կանտակուզենոս կայսրի վանական անունով)։ Այդ մեկնաբանությանը հակասում են պատկերվածի որմնանկարչական առանձնահատկություններին[32],
  • Այլաբանական որմնանկարում պատկերված է մի մարդ, որը հետապնդվում է վայրի կենդանու կողմից,
  • Քաղաքին մոտեցող կայսրը բյուզանդական կայսրի (հավանաբար Հուստինիանոս II-ի) Սալոնիկին[33] մոտեցման տեսարանն է, որը կատարված բարձր գեղարվեստական մակարդակով և ամենալավ պահպանված որմնանկարն է։

21-րդ դարի սկզբին կատարված հետազոտությունների համաձայն, բազիլիկի որմնանկարների հեղինակներից մեկը հույն նշանավոր սրբանկարիչ Մանուիլ Պանսելինն է[34]։

 
 
 
Բազիլիկի աբսիդի կոնխ (որմնանկարները կատարվել են 20-րդ դարի առաջին կեսի վերականգնման ժամանակ) Եպիսկոպոսական աթոռ Կիվորի՝ սուրբ Դեմետրիոսի մասունքներով (գտնվում է բազիլիկի ձախ նավում)

Բազիլիկի դամբարան

խմբագրել
 
Բազիլիկի ստորգետնյա խորանը (սյուներով թաղածածկ)
 
Բազիլիկի ստորգետնյա խորանը

Ստորգետնյա խորանը հայտնաբերվել է բազիլիկի տակ 1918 թվականին՝ 1917 թվականի հրդեհից հետո ավերված տաճարում վերականգնողական աշխատանքների ժամանակ[35]։ Հնում դամբարանի մուտքն իրականացվել է որմնախորշերի միջոցով, որոնք գտնվել են շինությունից դուրս՝ զոհասեղանի կողմից։ Այժմ ստորգետնյա խորանի մուտքը զոհասեղանի աջ կողմում գտնվող աստիճաններով է։

Ստորգետնյա խորանը գտնվում է այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, սպանվել է Մեծ նահատակ Դեմետրիոսը և գտնվում է բազիլիկի զոհասեղանի տակ[13]։ Ստորգետնյա խորանի անսամբլը բաղկացած է միանավ բազիլիկից, որտեղ հանգչում են սրբի մասունքները, ինչպես նաև ճաղաշարերով ու սյուներով շրջապատված կիսաշրջանաձև տարածքից, որտեղ գտնվում է ջրի ցիստեռնը[36]։ Կենտրոնում, յոթ սյուների վրա հենված մարմարե թաղածածկ շվաքարանի կողքին, կա մարմարե տաշտակ, որը նախատեսված է մեռոն հավաքելու համար և, ըստ լեգենդի, որը բխում է Դեմետրիոսի մասունքներից[36]։ Ստորգետնյա խորանի հյուսիսային մասում են գտնվում Սալոնիկի եպիսկոպոսների թաղման տեղերը։

Ստորգետնյա խորանում վաղ քրիստոնեական ժամանակներից եղել է ջրի աղբյուր (առաջացել է ստորգետնյա տաք ջրերից[13]), որը հոսել է 10-րդ դարում կառուցված ջրատարով։ Ներկայումս գոյություն ունի ջրի աղբյուր հանդիսացող ջրհոր[35]։

1980-ականներին դամբարանում բացվել է հնագիտական թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղումների ժամանակ հայտնաբերված քանդակներ և այլ գտածոներ, ինչպես նաև որոշ խճանկարներ, որոնք նախկինում զարդարել են բազիլիկի պատերը։ Թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից են սուրբ Դեմետրիոսի պաշտամունքի հետ կապված մյուռոնով օծման թասը, ինչպես նաև տաճարի վերականգնված ամբիոնը և վաղ տաճարի ճարտարապետական քանդակները[37]։

Սուրբ Դեմետրիոսի մասունքներ

խմբագրել
 
Տապանակ Սուրբ Դեմետրիոս Սալոնիկացու մասունքներով

Բազիլիկան, որը կառուցվել է Սուրբ Դեմետրիոսի նահատակության վայրում, իր հիմնադրման օրվանից եղել է այդ սրբի հետ կապված մասունքների պահոց։ Սկզբում Սուրբ Դեմետրիոսի պաշտամունքի կենտրոնական տեղը զբաղեցրել է նրա կիվորին[13], որը սրբի կյանքում և հրաշքներում նկարագրվում է որպես այն վայրը, որտեղից սուրբը հաղորդակցվել է հավատացյալների հետ[4]։ Հետագայում շեշտը դրվել է սրբի մասունքների պաշտամունքի վրա, որոնք 11-րդ դարի կեսերից երկրպագվել են որպես մյուռոնօրհնեքի արարողություն։

Սրբի մասունքներ

խմբագրել

Ներկայումս մասունքները պահվում են բազիլիկի հյուսիսային նավում՝ մարմարե կիվորիումում, որը ստեղծվել է 7-րդ դարում հրդեհի հետևանքով կորցրած արծաթյա կիվորիումի փոխարեն (դա Սուրբ Դեմետրիոսի երկրորդ մարմարե կիվորիումն է, առաջինը ոչնչացվել է 1430 թվականին թուրքերի կողմից՝ քաղաքը գրավելու ժամանակ)։ Ենթադրաբար XII դարի վերջին - XIII դարի սկզբին, հնարավոր է, Սալոնիկի լատինական թագավորության գոյության ընթացքում, դրանք Սալոնիկից տարվել են Իտալիա[4]։ Մասունքները հայտնաբերվել են 1520 թվականին Կամպոյի Սան Լորենցո քաղաքի աբբայությունում և վերադարձել Սալոնիկ միայն 20-րդ դարում՝ 1978 թվականին, իսկ 1980 թվականին՝ մասունքների հիմնական մասը (Իտալիայում մնացին վեց խոշոր մասնիկներ)։

 
Սուրբ Դեմետրիոս եկեղեցու դամբարանը, մյուռոնի ավազան

Հնագույն ժամանակներից մնացած մասունքները երկրպագվել են որպես մյուռոնօրհնեք (Դմիտրի Ռոստովցին հայտնում է, որ մյուռոնօրհնեքը հայտնի է 7-րդ դարից[38], սակայն Հովհաննես Սկիլիցեսն առաջինն էր, ով գրավոր զեկուցել է, որ մյուռոնօրհնեքն առաջին անգամ հայտնվել է 1040 թվականին[6]): Սրբին երկրպագելու բազիլիկա եկած հավատացյալները ապակե սրվակներով մյուռոն էին հավաքում, որոնցից ամենավաղը 11-12-րդ դարերում։ Մյուռոնը երկրպագվել է ոչ միայն քրիստոնյաների կողմից։ Հովհաննես Անագնոստը, ով նկարագրել է թուրքերի կողմից քաղաքի գրավումը, հայտնում է, որ մուսուլմանները նույնպես վերցրել են մյուռոն, որոնք այն համարում էին ցանկացած հիվանդության բուժման համար նախատեսված դեղամիջոց[38]։

14-րդ դարից մասունքներից մյուռոնի յուղի արտահոսքի փոխարեն սկսել է հիշատակվել տապանակի ջրհորից մյուռոնաջրի արտահոսքի մասին (առաջին գրավոր հիշատակումը կատարվել է 1330 թվականին Նիկիֆոր Գրիգորոսի կողմից)[39]։ Նույն ժամանակաշրջանում, տաճարից մասունքների անհետացման պատճառով, լեգենդ է առաջացել, որ դրանք թաքցվել են դամբարանի մեջ գտնվող ջրհորի մեջ։ Ջրհորից հոսող մյուռոնի հիշատակումը դադարեց 1493 թվականին, երբ բազիլիկան վերածվել է մզկիթի (ուղղափառները պահպանել են մուտքը դեպի սուրբ Դեմետրիոսի հուշադամբարան, որը մնացել է մասունքների անհետացումից հետո պաշտամունքի համար)։

Հնում մյուռոնի արտահոսքը շատ առատ է եղել․ Նիկիտա Հոնիատը նկարագրում է, թե ինչպես 1185 թվականին Սալոնիկը գրաված նորմանները սրբապղծորեն մյուռոն են հավաքել կաթսաների մեջ, վրան ձուկ տապակել և կոշիկներին քսել[40]։ Թեև մասունքների մյուռոնի հոսքն այժմ դադարել է, սուրբի հիշատակի օրվա նախօրեին երեկոյան ժամերգության ժամանակ բացվել է սրբի տապանակը և հավատացյալներին տրվել է բամբակ՝ թաթախված անուշահոտ հեղուկով, որը չի նույնացվել մյուռոնի հետ, որի մասին գրել է Դեմետրի Խրիսոլոգը 14-րդ դարում[4][41]։

Սրբազանի արյուն

խմբագրել

Մեծ նահատակի արյան պաշտամունքը ծագել է արդեն վաղ քրիստոնեական շրջանում (Դմիտրի Ռոստովցին հայտնում է, որ Սուրբ Դեմետրիոսի ծառան` Լուպպը, «ակնածանքով վերցրեց իր տիրոջ պատմուճանը` ցողված նրա ազնիվ արյունով, որի մեջ նա թաթախեց մատանին։ Այդ պատմուճանով ու մատանիով նա բազում հրաշքներ գործեց»)։ Զոհասեղանի տակ գտնվող խորանի պեղումների ժամանակ մարմարե տապանի խաչաձև խորքում հայտնաբերվել է չորացած արյունով ապակե անոթ։ Ենթադրվում է, որ Սուրբ Դեմետրիոսի գերեզմանն ի սկզբանե գտնվել է խորանի տակ, որտեղ, ըստ մի շարք հետազոտողների, միջին բյուզանդական ժամանակաշրջանում արյունով խառնված հող է եղել։ Պահպանվել են 11-12-րդ դարերի մասունքներ` Մեծ նահատակի արյունով (Աթոսի Մեծ Լավրայում), արյունով ներծծված հողով (Աթոսի Վատոպեդի վանքում), ինչպես նաև արյունով և մյուռոնով (12-13-րդ դարերի էնկոլպիոն Բրիտանական թանգարանում)[4]։

Գրականություն

խմբագրել
  • Папахатзис Н. Памятники Салоник. — MOLHO. — 159 с. — ISBN 960796405-5.
  • Полевой В. Искусство Греции Древний мир. Средние века. Новое время. — М.: Советский художник, 1984.
  • Jack Finegan The archeology of the New Testament: the Mediterranean world of the early Christian Apostles. — Taylor & Francis, 1981. — С. 114-116. — ISBN 0709910061
  • Райс, Дэвид Тальбот. Искусство Византии. — М.: Слово, 2002.
  • Cormack, R. The Church of Saint Demetrios: The Watercolours and Drawings of W.S. George. — Thessaloniki, 1985.
  • David Woods. Thessalonica’s Patron: Saint Demetrius or Emeterius? // The Harvard Theological Review. — 2000. — Т. 93, № 3. — С. 221–234.
  • James C. Skedros. Response to David Woods // The Harvard Theological Review. — 2000. — Т. 93, № 3. — С. 235–239.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Папахатзис Н. Памятники Салоник. Салоники: MOLHO. С. 80. ISBN 960-7964-05-5
  2. Подалтарная крипта — предполагаемое место захоронения святого Արխիվացված 2008-02-26 Wayback Machine
  3. David Woods Thessalonica’s Patron: Saint Demetrius or Emeterius? // The Harvard Theological Review, Vol. 93, No. 3. (Jul., 2000), p. 222
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Иванова О. В. Святой великомученик Димитрий Солунский // «Православная Энциклопедия», т. XV». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Чудеса святого Димитрия (Иоанн, архиепископ Фессалоникийский, середина VII века)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 Charalambos Bakirtzis Pilgrimage to Thessalonike: The Tomb of St. Demetrios // Dumbarton Oaks Papers, Vol. 56. (2002), p 176.
  7. Cormack, R. The Church of Saint Demetrios: The Watercolours and Drawings of W. S. George (Thessaloniki, 1985)
  8. Кирилл и Мефодий // Новый энциклопедический словарь. Том 21. 1914 год
  9. «Иоанн Камениат Взятие Фессалоники». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.
  10. Папахатзис Н. Памятники Салоник. С. 77
  11. Византийские историки Дука и Франдизи о падении Константинополя / Перевод и предисловие А. С. Степанова. — М., 1953.
  12. «Васильев А. А. История Византийской империи (Падение Византии. Эпоха Палеологов (1261—1451))». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Димитрия Солунского великомученика базилика в Фессалонике
  14. 14,0 14,1 Папахатзис Н. Памятники Салоник. С. 78
  15. Погребение митрополита Фесалоникийского Пантелеимона II Արխիվացված 2004-08-16 Wayback Machine
  16. «Advisory Body Evaluation» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  17. «Report of the World Heritage Committee ( Twelfth Session)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  18. 18,0 18,1 Полевой В. Искусство Греции. Древний мир. Средние века. Новое время. — М.: Советский художник, 1984. — С. 179.
  19. «Άγιος Δημήτριος». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  20. Полевой В. Искусство Греции. Древний мир. Средние века. Новое время. — М.: Советский художник, 1984. — С. 178.
  21. Вельманс Т., Корач В., Шупут М. Византийский мир. Храмовая архитектура и живопись / пер. Е. Михайлов. — М.: Белый город, 2006. — С. 327.
  22. Полевой В. Искусство Греции. Древний мир. Средние века. Новое время. — М.: Советский художник, 1984. — С. 189.
  23. Папахатзис Н. Памятники Салоник. С. 79
  24. Райс, Дэвид Тальбот. Искусство Византии. Москва: Слово, 2002. Стр. 60-64.
  25. «Отто Демус. Мозаики византийских храмов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  26. 26,0 26,1 «Лазарев В. Н. История византийской живописи». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
  27. Папахатзис Н. Памятники Салоник. С. 88-89
  28. «Saint George as Patron of Two Children». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  29. Папахатзис Н. Памятники Салоник. С. 92
  30. «Словарь византийских терминов». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  31. Папахатзис Н. Памятники Салоник. С. 93
  32. 32,0 32,1 32,2 Преображенский А. С. Иконография великомученика Димитрия Солунского // «Православная Энциклопедия», т. XV.
  33. Grabar. L’empereur dans l’art byzantin, 131, 234, pl. VII-2
  34. «The main representatives of hagiography» (անգլերեն). Iero Isichastirio Pantokratoros Melissochori (официальный сайт монастыря Пантократор). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  35. 35,0 35,1 Папахатзис Н. Памятники Салоник. С. 82
  36. 36,0 36,1 Папахатзис Н. Памятники Салоник. С. 83
  37. «Крипта святого Димитрия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
  38. Charalambos Bakirtzis Pilgrimage to Thessalonike: The Tomb of St. Demetrios // Dumbarton Oaks Papers, Vol. 56. (2002), p 187.
  39. Charalambos Bakirtzis Pilgrimage to Thessalonike: The Tomb of St. Demetrios // Dumbarton Oaks Papers, Vol. 56. (2002), p 185.
  40. Nicetae Choniatae Historia / Ed. J. Van Dieten. B., 1975. Pars. 1. P. 306
  41. «Великомученик Димитрий Солунский». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ» հոդվածին։