Սուրբ Երրորդություն եկեղեցի (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաճար և հոգևոր համայնք Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Րաֆֆի և Սվաճյան փողոցների միջև, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հայաստան Երևան |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2005 թ, նոյեմբերի 20 |
Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Ներկա վիճակ | Գործող |
Առաջնորդ | Եսայի Արթենյան քահանա |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան |
Ճարտարապետական տիպ | զվարթնոցատիպ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 2001 թ |
Կառուցման ավարտ | 2005 թ |
Հիմնադրված | 2003 |
Holy Trinity, Yerevan Վիքիպահեստում | |
holytrinity.am |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է 2001-2005 թվականներին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ[1]։ 2004 թվականին տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը, իսկ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվեց եկեղեցու օծման սրբազան արարողությունը[2][3]։
Այսօր եկեղեցին ապրում է ակտիվ համայնքային կյանքով։
Պատկերներ
խմբագրել-
Եկեղեցու ընդհանուր տեսքը
-
Մայրամուտ
-
Էության նշան զանգակատան պատին ՝ Հայոց այբուբենի 7-րդ տառը
-
Սուրբ Երրորդություն եկեղեցին անձրևի ժամանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Հարությունյան «Նորօրյա Ոսկեձեռիկը. ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004, էջեր 84-87։
- ↑ Սուրբ Երրորդություն եկեղեցի Արխիվացված 2011-05-31 Wayback Machine, Արարատյան Հայրապետական թեմի կայքէջ
- ↑ Սուրբ Երրորդություն եկեղեցի, Երևանի քաղաքապետարանի կայքէջ