Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կիրանց)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Երրորդություն եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղում[2]։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿիրանց, Տավուշի մարզ, ՀՀ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Մասն էԿիրանց վանք
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Սուրբ Երրորդությունը բազիլիկ տիպի եկեղեցի է, որը կառուցվել է 1888 թվականին։ Այն գործել է մինչև 1930-ական թվականների կեսերը: Խորհրդային իշխանությունների որոշմամբ՝ եկեղեցու շենքը պետք է ամբողջովին քանդվեր, սակայն այդ թվերին գյուղի ղեկավար Աբգար Նազարյանի ջանքերով շենքը պահպանվել է՝ վերածվելով ցորենի պահեստի[3]։

Խորհրդային տարիներին լիովին ավերվել է եկեղեցու տանիքը, պատերի որոշակի հատվածներ ճաքել են, քանդվել է սալահատակը, որոշ տեղերում փակվել են եկեղեցու մուտքերը և պատուհանները[3]։

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարն ուղղվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին[4]։

Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 10-ին[5]։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
  3. 3,0 3,1 «Կիրանց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի».
  4. https://armenpress.am/hy/article/1193676
  5. «19-րդ դարի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ»». www.1lurer.am. 2024-09-21. Վերցված է 2024-10-28-ին.