Սուրբ Էջմիածին եկեղեցի
Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցի կամ Աղբակայ Սուրբ Խաչ (նաև՝ Գրբավանք), հայկական կիսավեր եկեղեցի պատմական Վասպուրական նահանգի Աղբակ գավառի Օսի գյուղի մոտ։ Վանքը եղել է Արծրունիների տոհմական դամբարանը։
Սուրբ Էջմիածին եկեղեցի
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Վասպուրական |
Աշխարհ | Վասպուրական |
Պատմական երկիր | Մարզպանական Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
Կառուցման ավարտ | 582 |
Ավերում | 1915 |
38°13′11″ հս․ լ. 44°12′50″ ավ. ե.HGЯO |
Տեղադիրք
խմբագրելՍուրբ Էջմիածին եկեղեցին գտնվում է Մեծ Զաբ գետի հյուսիսարևելյան կողմում գտնվող Օրսիրան շրջանի մուտքի մոտ՝ 2400 մ բարձրության վրա[1]։ Այն գտնվում է Սորատիր (Սորադիր, Յանալ) գյուղից դուրս, սակայն արդեն գոյություն չունեցող մի բնակավայրի կողքին, որի հետքերը 19-րդ դարում դեռևս պահպանված են եղել[2]։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդության, երբեմնի վանքային համալիրի մաս կազմող Սուրբ Էջմիածին եկեղեցին, կառուցել է Սուրբ Բարդուղիմեոս վանքի ճարտարապետի սանը (6-րդ դարի առաջին կես)[3]։ Գագիկ Արծրունի թագավորի պատվերով, Մանուել ճարտարապետը Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու հորինվածքով կառուցել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար)՝ դրանով խորհրդանշելով Արծրունյաց թագավորական տան հնավանդությունը և Վասպուրականի ճարտարապետական դպրոցի նվաճումների շարունակականությունը։
9-րդ դարի առաջին կեսին Վարագա Սուրբ խաչում գտնված մասունքները, արաբական արշավանքների վտանգի պատճառով, պահպանության են տրվել Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցուն։ 1682 թվականին Մահտեսի Սարոյի բարերարությամբ վերակառուցվել են երկու զույգ խաչվող կամարներով խոշոր, խորանարդաձև ծավալով գմբեթը և արևմտյան դռան շքամուտքը։ Այդ մասին է վկայում մուտքի ճակատի արձանագրությունը[4]։ Եկեղեցու վերակառուցմանը ամենայն հավանականությամբ մասնակցել է նաև մասնագիտությամբ ճարտարապետ Խուդաբաշխը։ Եկեղեցու առաջին անունը հենց այդ ժամանակ է փոխվել և ստացել Էջմիածին անունը։
19-րդ դարում վանքն անցել է զինված կողոպտիչների ձեռքը և վանական շինություններն ավերվել են։ Նրանց հնարավոր է եղել վտարել միայն 1866 թվականին։ Վանահայր Գրիգոր Տիգրանակերտցին մի քանի տարի շարունակ այստեղ մի նոր ծուխ է ձևավորել, սակայն չի կարողացել վերանորոգել վանական բոլոր շենքերը։ Կառույցը 1870-ական թվականներից ի վեր Սորատիր գյուղի եկեղեցին է։
Վանքը մինչև 20-րդ դար նշանավոր ուխտավայր է եղել Սալմաստի հովտում ապրող հայերի համար։ Շրջանը 17-րդ դարի սկզբին հրկիզվել և ավերվել է Շահ Աբաս Առաջինի կողմից։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին քառաթև նախագծով, չորս նիշեր ունեցող կառույց է, որի արևելյան աբսիդի ամեն երկու կողմում կա մեկական սենյակ։ Այն ունի խաչաձև չորս կամարով ամրացված գմբեթ։ Կառույցն ունի արևելք-արևմուտք առանցքի 16,3 մ երկայնության, հյուսիս-հարավ առանցքի 13 մ լայնություն։ Շինությունների տարածքը շրջապատված է եղել պարսպով։
Այն համարվում է վաղքրիստոնեական շրջանի քառախորան, երեք քառորդ հատվածքի անկյունախորշերով կենտրոնագմբեթ կառույցներից։ Արևմտյան կողմի անկյունային խորշերն արտաքուստ արտահայտված են եռանիստ ծավալներով։ Արևելյան ճակատը մշակված է զույգ «հայկական խորշերով»։ Ներսում որմնասյուների խոյակները զարդարված են բուսական ոճավորված քանդակներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աղբակայ Սուրբ խաչի կամ Սորատիրի Սուրբ Էջմիածնի վանք». armedia.am. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Աղբակայ Սուրբ խաչի կամ Սորատիրի Սուրբ Էջմիածնի վանք (լուսանկարներ)». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Հովհաննես Այվազյան (2002). «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան.
- ↑ «Convent of the Holy Cross at Aghpag or Saint Edchmiadzin at Sorader». www.collectif2015.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 712)։ |