Սուրբ Իվանի կղզի
Սուրբ Իվանի կղզի (բուլղար․՝ Свети Иван), Սև ծովի ամենամեծ բուլղարական կղզին։ Կղզու տարածքը կազմում է 0,66 կմ²։ Գտնվում է Սոզոպոլ քաղաքի մոտակայքում՝ Սուրբ Պյոտրի և Սուրբ Կիրիլի կղզիների մոտակայքում։ Կղզում փարոս կա։
Սուրբ Իվանի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Բուլղարիա[1] |
Վարչատարածքային միավոր | Սոզոպոլ |
Մակերես | 0,66 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
Կղզու պատմություն
խմբագրելԿղզին ունի հարուստ պատմություն։ Մ.թ.ա VII—IV դարերում եղել է թրակիական սրբավայր։ Հետագայում այնտեղ է կառուցվել հունական դիցաբանության աստված Ապոլոնի տաճարը իր 13 մետրանոց բրոնզե արձանով։
2010 թվականին ռումինացի հնագետները Սուրբ Իվան կղզու վրա գտնվող եկեղեցու պեղումների ժամանակ խորանի տակ հայտնաբերել են 15 սմ երկարությամբ մարմարյա արկղ՝ մարդկային ոսկորներով, իսկ դրա կողքին՝ տուֆից սարկոֆագ՝ հին հունական գրառմամբ.«Աստված, փրկիր քո ծառա Թոմասին։ Ս. Հովհան, 24 հունիսի»։ Ռադիոածխածնային անալիզի համաձայն ոսկորները պատկանել են մի մարդու, ով ապրել է մեր թվարկության I դարի կեսերին։ Ոսկորների ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այդ ոսկորները պատկանել են մերձավորարևելյան ծագում ունեցող մի մարդու[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Իվանի կղզի» հոդվածին։ |