Սուրբ Խաչ եկեղեցի (Նյու Յորք)

Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական նշանակալից եկեղեցի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Վաշինգտոն Հայթս թաղամասում՝՝ 580 West 187th Street հասցեում։ Եկեղեցու շենքը կառուցվել է 1925-1926 թվականներին լյութերականների պատվերով, ճարտարապետ Ստոյան Ն. Կարաստոյանովի նախագծով[1]։ Լյութերական միաբանությունը Մեծ ճգնաժամից հետո տեղափոխվել է իրենց ծխական նոր սրբավայրը, և 1929 թվականին կառույցն զբաղեցրել է հայ առաքելական եկեղեցին[2][3]։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հիմնական ամսաթվերը1926
ՃարտարապետStoyan N. Karastoyanoff?
Հիմնադրված1926
Քարտեզ
Քարտեզ

1933 թվականի դեկտեմբերի 24-ին մի խումբ մարդասպաններ սուրբ պատարագի ժամանակ հարձակվել են հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Թուրյանի վրա, երբ նա անցնում էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցու միջանցքով, և սպանել են նրան մսագործի դանակով։ Հետագայում ինը դաշնակներ ձերբակալվեցին, դատվեցին ու դատապարտվեցին։ Միջադեպը պառակտեց հայ համայնքը, քանի որ դաշնակների համախոհները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անկախ միաբանություններ հիմնեցին՝ հավատարմություն հայտնելով Կիլիկիայի Սուրբ Աթոռին, որը գտնվում է Լիբանանում՝ Անթիլիասում[4][5]

Այդ սպանությունից հետո՝ 1934 թվականին, եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Մանուկ Էքսերջյանի նախագծերով և վերաօծվել։ Ընդ որում՝ ավելացվել էր նոր դամբարանը։ 1952-1953 թվականներին, դարձյալ նրա նախագծերով, եկեղեցին մեկ անգամ ևս վերակառուցվել է ու վերանորոգվել[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Manhattan NB Database 1900-1986». Office for Metropolitan History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 Dunlap, David W. (2004). From Abyssinian to Zion: A Guide to Manhattan's Houses of Worship. New York City: Columbia University Press. էջ 99. ISBN 9780231125420.
  3. «Our Saviour's Atonement Lutheran Church». NYC Chapter of the American Guild of Organists. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Alexander, Ben (2007). «Contested Memories, Divided Diaspora: Armenian Americans, the Thousand-day Republic, and the Polarized Response to an Archbishop's Murder». Journal of American Ethnic History. 27 (1). doi:10.2307/40543254. JSTOR 40543254. S2CID 254490517. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  5. «SLAIN IN 187TH ST. CHURCH; Assassins Swarm About Armenian Prelate and Stab Him. HE FALLS WITH CRUCIFIX Two Men Seized and Beaten by Enraged Congregation». The New York Times. 1933 թ․ դեկտեմբերի 25. էջ 1.

Արտաքին հղումներ

խմբագրել