Սուրբ Հարություն եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)
Սուրբ Հարություն եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Воскресения)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի դաշնային նշանակության քաղաք Սանկտ Պետերբուրգում։ Համակարգում է տեղի առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է հայկական գերեզմանատան մոտ[1]։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վասիլիի կղզու շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1791 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադիր | Հովհաննես Լազարյան |
Հիմնադրված | 1791 |
![]() | |
![]() | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Ներկա դրությամբ վանքի առաջնորդը Սարգիս Չոփուռյանն է[2]։
Հիմնադրում
խմբագրելՍանկտ Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել էին դեռ Պետրոս I կայսեր օրոք։ Մինչև 1791 թվականը նրանց թաղվում էին Սմոլենսկի գերեզմանատանը, սակայն 1791 թվականից Եկատերինա II կայսրուհու հրամանով բացվում է առանձին հայկական գերեզմանատուն։ Միաժամանակ՝ 1791 թվականի մայիսի 4–ին գերեզմանին կից կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է իր միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան։ 1793 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Յուրի Ֆելտենը, ով հայկական եկեղեցիներ էր կառուցել Սանկտ Պետերբուրգում (Սուրբ Կատարինե) և Մոսկվայում (Սուրբ Խաչ). Եկեղեցին կառուցել են ճարտարապետներ Եգոր Սոկոլովը, Պորտոն և Բերնիկովը։
1901 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Կոչետովի նախագծով նրան կից կառուցվել է եկեղեցական տուն, որի պատերը զարդարված են հայկական ճարտարապետական նախշերով ու քանդակներով։
Խորհրդային շրջան
խմբագրել1930–ական թվականներին եկեղեցին փակվել է և օգտագործվել որպես քանդակագործության արհեստանոց։ Միայն 1988 թվականին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։
Արդի շրջան
խմբագրել1994 թվականին եկեղեցու դիմաց կանգնեցվել է երևանցի վարպետ Ա․Հովսեփյանի կողմից պատրաստված խաչքար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ХРАМЫ ЦЕНТРА САНКТ-ПЕТЕРБУРГА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Адреса и телефоны действующих церквей Ново-Нахичеванской и Российской Епархии ААЦ