Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ավան)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, խոնարհված Հայկական առաքելական եկեղեցի Երևանի Ավան համայնքի հյուսիս-արևելյան կողմում (Vդ.)։ Մուտքի բարավորի վրա խաչ է պատկերված։ Պահպանվել են եկեղեցու պատերին փորագրրված բազմաթիվ նախշազարդ խաչեր։ Եկեղեցու շրջակայքում պահպանվել են կոթողներ, խաչքարեր և միջնադարյան գերեզմանոց (XII-XIII դդ.)։ Եկեղեցու բակի ձախ կողմում պահպանվել է արձանագիր որմնափակ խաչքար։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱվան վարչական շրջան
Կազմված էԽաչքար Նորճիկի, Որմնանկար «Դանիելը առյուծների խմբում», Որմնանկար «Ձուկ» և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբV դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Hovhannes chapel of Avan, Yerevan Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Սուրբ Հովհաննես եկեղեցին միանավ թաղածածկ եկեղեցի է[2]։ Կառուցված է սրբատաշ ծիրանագույն և սև տուֆ քարից։ Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում և վերակառուցվել` XII-XIII դարերում։

Եկեղեցու Խորանը

խմբագրել

Եկեղեցու խորանն ունի եզակի ճարտարապետական հորինվածք։ Ուղղանկյունաձև հարթության կենտրոնական մասում պատկերված է կլոր գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով։ Գնդի երկու կողմերում փորագրված են արծիվներ։ Պատկերը հարդարանքի մաս չէ. այստեղ կլոր գունդը խորհրդանշում է իշխանությունը, իսկ արծիվները` ուժը[3]։ Պատկերի աջ կողմում պահպանվել է արձանագրություն, որը դյուրընթեռնելի չէ։ Խորանի ձախակողմյան պատի վերնամասում նույնպես առկա է արձանագրություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայկական սովետական հանրագիտարան. Երևան. 1974. էջ 603.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ». ԱՐՓԻԱՐ-ԱՐ. Վերցված է 29.03.2018-ին.