Սուրբ Հուռումսիմա խաչ սրբատեղի

Սուրբ Հուռումսիմա խաչ սրբատեղի Հայ առաքելական ավերված սրբատեղի, որը գտնվում էր ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի հյուսիսարևելյան կողմում[1]։

Սուրբ Հուռումսիմա խաչ սրբատեղի
Հիմնական տվյալներ
Տեսակսրբատեղի
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։
ՏարածաշրջանՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված
Ժառանգության կարգավիճակկործանված
Ճարտարապետանհայտ
Ճարտարագետանհայտ
Հիմնադիրանհայտ
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դարի սկզիբ
Կառուցման ավարտ12-րդ դար
Առաջին հիշատակում17-րդ դար
Շինանյութկիսամշակ որձաքար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կառուցված էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Կառուցման ժամանակահատվածը անհայտ է։

17-րդ և 19-րդ դարերին սրբատեղին վերանորոգվել էր։ Պատվիրատուների և ճարտարապետների մասին տեղեկատվությունը բացակայում է։

Ճարտարապետություն

խմբագրել

Կառուցված էր կիսամշակ որձաքարից։ Ուներ միանավ դահլիճի հորինվածքով հատակագիծ։ Միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում։

17-րդ դարի վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել էին խաչքարեր, որոնց վիմագրերը 20-րդ դարում արդեն իսկ անընթեռնելի էին։ Պատկերաքանդակներ, արձանագրություններ և որմնանկարներ չի ունեցել։

Աբսիդը գտնվել էր արևելյան կողմում, կիսաշրջանաձև էր։

Այլ տեղեկատվություն

խմբագրել

Շրջակայքում կար մի մեծ քար, որի վրա քանդակված էին խաչապատկերներ։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981.