Վենետիկի մատենադարան
Վենետիկի մատենադարան, հիմնադրվել է Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացու ջանքերով, նրա անձնական գրադարանի հիմքի վրա։ Սկզբնական շրջանում համալրվել է նվիրատվություններով, հետագայում նաև գնումներով։ 21-րդ կեսին կառուցվել է գրադարանի նոր շենք, երկու մասնագիտացված գրապահոցով, ուր հավաքել են ձեռագիր մատյաններ, պարբերականներ ու տպագիր հրատարակություններ՝ հայերեն և այլ լեզուներով։ 20-րդ կեսին տպագիր ֆոնդը 35 հազար միավոր էր (հազվագյուտ հրատարակություններ հայերեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, չինարեն այլ լեզուներով), ձեռագիր ֆոնդը՝ 2000։ Սփյուռքի հայաշատ կենտրոններում միաբանության գործակալները կազմակերպել և Վենետիկ են առաքել (գնումների, փոխանակումների, նվիրատվությունների միջոցով) բազմաթիվ հայկական ձեռագրեր, այդ թվում Մովսես Խորենացու, Եղիշեի, Ներսես Լամբրոնացու, Անանիա Շիրակացու, Եզնիկ Կողբացու, Մխիթար Հերացու և այլոց աշխատությունները։ Վենետիկի մատենադարանի հավաքածուներից օգտվում են նաև այլազգի հայագետներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 373)։ |