Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար, Սանկտ Պետերբուրգ քաղաքի կաթոլիկ տաճարը 1873-1926 թվականներին ունեցել է տաճարամետի կարգավիճակ և եղել է Մոգիլյովի մետրոպոլիտ, Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի նստավայրը Ռուսական կայսրության տարածքում[1]։ Վարչականորեն պատկանում է Աստվածածնի արքեպիսկոպոսության հյուսիսարևմտյան շրջանին (կենտրոնը՝ Մոսկվայում), որը գլխավորում է արքեպիսկոպոս մետրոպոլիտ Պաոլո Պեզին։

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Moscow?
Հիմնական ամսաթվերը1926
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճռուսական կլասիցիզմ
Հիմնադրված1926
Քարտեզ
Քարտեզ
 Roman Catholic Archdiocese buildings (church & seminary) in Saint Petersburg Վիքիպահեստում
uspenie.spb.ru

Գտնվելու հասցե՝ Կրասնոարմեյսկայա 1-ին փող. (նախկին 1-ին Ռոտա), 11. Մայր տաճարը փողոցից փակված է շենքով, որը զբաղեցնում է Ռուսաստանում միակ կաթոլիկ սեմինարիան՝ «Մարիամ՝ Առաքյալների թագուհին»։ Մայր տաճարում կանոնավոր կերպով տեղի են ունենում հոգևոր երաժշտության համերգներ, հրատարակվում է ծխական թերթ։

Պատմություն

խմբագրել

1849 թվականին Ռուսական կայսրությունում կաթոլիկ եկեղեցու ղեկավարի նստավայրը Մոգիլյովից տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, չնայած այն հանգամանքին, որ արքեպիսկոպոսը պահպանել է «Մոգիլև» անունը։ Վեհափառի նստավայրին հարող տարածքում տաճարի կառուցումը տեղի է ունեցել 1870-1873 թվականներին։ Տաճարի նախնական նախագծման հեղինակն էր ճարտարապետ Վ. Ի. Սոբոլշչիկովը, որի մահից հետո շինարարությունն ավարտվեց ճարտարապետ Է. Ս. Վորոտիլովի ղեկավարությամբ։

Արքեպիսկոպոս Անտոնի Ֆիալկովսկու կողմից տաճարի օծումը տեղի է ունեցել 1873 թվականի ապրիլի 12-ին։ Նոր տաճարի եկեղեցական սպասքի մի մասը տեղափոխվել է Մոգիլևից։

19-րդ դարի 90-ական թվականներին Վերափոխման տաճարի ծխական մասն այնքան մեծացավ, որ ծագեց դրա ընդլայնման հարցը։ Ընդլայնման աշխատանքները տեղի են ունեցել 1896-1897 թվականներին։ Տաճարի տարողունակությունը 750-ից հասցվել է 1500-ի։ Ավելացվել են կողային միջանցքներ, ինտերիերը փոխվել է, գեղանկարչությունը թարմացվել է։ Փոխարինվեցին նաև կողային զոհասեղանները, բացի այդ, դրանք զարդարված էին բրոնզե արձաններով:1897 թվականի դեկտեմբերի 23-ին վերաօծվել է վերակառուցված տաճարը։

1902 թվականին կաթոլիկ ճեմարանը տեղափոխվեց արքեպիսկոպոսական տան շենքը, որը գտնվում էր տաճարի կողքին, և արքեպիսկոպոսի նստավայրը տեղափոխվեց մոտակա Դերժավին տունը Ֆոնտանկայի ամբարտակի վրա։

Վերափոխման եկեղեցին անընդհատ աճում էր և մինչև 1917 թվականի հեղափոխությունն ուներ մոտ 15-20 հազար ծխական։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ կաթոլիկ եկեղեցին ծանր ժամանակներ ապրեցին։ 1918 թվականին ճեմարանը փակվեց, 1920-ական թվականներին իշխանությունները մի քանի փորձ կատարեցին փակելու տաճարը, բայց ծխական համայնքը կարողացավ դիմանալ մինչև 1930 թվականը, երբ եկեղեցին վերջնականապես փակվեց։

Հայրենական մեծ պատերազմից հետո տաճարի շենքը, որը վնասվել էր ռումբերից, վերափոխվեց նախագծային բյուրոյի կարիքներին։

Ռուսաստանում կաթոլիկ եկեղեցու բնականոն գործունեության վերականգնումը սկսվել է 1990-ականների սկզբին։ 1994 թվականին կրկին գրանցվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման ծխական համայնքը։ 1995 թվականի սեպտեմբերին եկեղեցու շենքը վերադարձվեց եկեղեցուն, նույն թվականին վերադարձվեց ճեմարանի շենքը, որտեղ Մոսկվայից տեղափոխվեց բարձրագույն կաթոլիկ սեմինարիան «Մարիամ - Առաքյալների թագուհին»։

Տաճարի վերականգնման լայնածավալ աշխատանքները տևեցին ավելի քան երկու տարի, 1997 թվականի փետրվարի 16-ին Աստվածային ծառայությունները վերսկսվեցին դեռևս ամբողջությամբ չվերականգնված տաճարում, իսկ 1998 թվականի մայիսի 24-ին Արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչը օծել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարը։

Ճարտարապետություն

խմբագրել

Մայր տաճարը հատակագծում ունի լատինական խաչի տեսք, այն միավորված է մեկ մուտքով ճեմարանի շենքի հետ։ Տաճարի մոտ, այսպես կոչված Լեհական այգի։

Վանահայրեր

խմբագրել
  • 1903 թվականի հունվար - Էրդման Վիտոլդ
  • 1903-1909 թվականներ - Ավգուստին Լոսինսկի
  • 1909-1914 թվականներ - Ֆրենսիս Կարևիչ (Կարևիչուս)
  • 1914-1918 թվականներ - Միխայիլ Դուկալսկի
  • 1918 թվականի սեպտեմբեր - 1919 թվականի մարտ - Իգնատիուս Բալտրուշիս
  • 1919 թվականի ապրիլ– 1923 թվականի ապրիլ - Լուսիան Խվիեցկո (Չվիեցկո)
  • 1923 փվականի մարտ - 1924 թվականի մայիս - Միխայիլ Ռուտկովսկի
  • 1925 փվականի հունվար - 1925 թվականի հունիս - Յան Տրոյգո
  • 1925 թվականի հուլիս - 1926 թվականի հուլիս - Մեչիսլավ Շավդինիս
  • 1928 թվականի հուլիս –1929 թվականի դեկտեմբեր - Օգոստին Պրոնցկետիս
  • 1996 - 2018 թվականներ - Ստեֆան Քաթինել
  • 2018- 2020 թվականներ - Վիտալի Սպիցին
  • 2020 - առ այսօր՝ Յանուշ Պրուսինովսկի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Cathedral of the Assumption of the Blessed Virgin Mary - Saint Petersburg». wikimapia.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել