Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիանե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիանե եկեղեցի, Աշտարակ քաղաքում գտնվող կրոնական կառույց[1], երբեմն նշվում է որպես «սուրբ Մարինե»[2], եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Սուրբ Մարիանե եկեղեցին օգոստոսին, 2017 թվական | |
Տեղադրություն | Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ |
Աշխարհ | Այրարատ |
Երկիր | Հայաստան |
Պատմական երկիր | Զաքարյան Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. տիպ | Ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր եկեղեցի |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 1281 |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 11,45 մ |
Լայնություն | 8,88 մ |
Շինանյութ | Դարչնագույն, սրբատաշ տուֆ |
40°18′03″ հս․ լ. 44°21′39″ ավ. ե.HGЯO | |
Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելԿառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարինեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838 թվականին։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վերաօծվեց Աշտարակ քաղաքի Ս. Մարիանե եկեղեցին (նկարներ)». ter-hambardzum.net. 22 Փետրվարի, 2020.
- ↑ hushardzantest. «ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 321)։ |