Սուրբ Պատրիկ տաճար
Սուրբ Պատրիկ տաճար անգլ.՝ The Cathedral of St. Patrick, հռոմեական կաթոլիկ տաճար-եկեղեցի, որը կառուցվել է նեոգոթական ոճով։ Գտնվում է ԱՄՆ ֊ում և Նյու Յորք Սիթիի նշանավոր ուղենիշն է։ Այն հանդիսանում է Հռոմի կաթոլիկ Արչդիոսեզ Արքեպիսկոպոսի նստավայրը Նյու Յորքում, իսկ ծխական եկեղեցին գտնվում է Հինգերորդ պողոտայի արևելյան կողմում, 50֊րդ և 51֊րդ փողոցների միջև՝ Մանհեթենի կենտրոնում, ուղիղ ձգվելով Ռոքֆելեր փողոցից՝ անմիջապես «Ատլաս» քանդակի առջև։
Սուրբ Պատրիկ տաճար անգլ.՝ St. Patrick's Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of New York? |
Հիմնական ամսաթվերը | 1858 |
Ժառանգության կարգավիճակ | Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2], ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Նյու Յորքի տեսարժան վայր և New York State Register of Historic Places listed place? |
Նվիրված | Սուրբ Պատրիկ |
Անվանված | Սուրբ Պատրիկ |
Ճարտարապետ | James Renwick Jr.? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1858 |
Երկարություն | 121 մետր |
Բարձրություն | 100 մետր |
Շինանյութ | tuckahoe marble? |
St. Patrick's Cathedral (Manhattan) Վիքիպահեստում | |
saintpatrickscathedral.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀողատարածքը, որի վրա գտնվում է ներկայիս տաճարը, գնվել է 1810 թվականին[3][4]։ Հիսուսի միաբանությունը այդ տարածքում մի քոլեջ կառուցեց[5], քաղաքի հյուսիսում՝ երեք մղոն հեռավորության վրա։ Այն բաղկացած էր մի հին շենքից, որն ուներ Սուրբ Իգնատ անունով մի մատուռ[6]։ Դպրոցը փակվեց 1814 թվականին և միաբանությունը վաճառեց այն թեմին։ 1813 թվականին թեմը գույքի օգտագործումը տվել էր Օգյուսթին Լեսթրեյնջին, Թրափիսթս համայնքի վանահորը, ով փախել և եկել էր Ամերիկա՝ ֆրանսիական իշխանությունների հետապնդումներից։ Այնտեղ նրանք խնամում էին նաև երեսուներեք որբերի։ 1815 թվականին Նապոլեոնի տապալումից հետո, Թրափիսթսը վերադարձվեց Ֆրանսիային՝ թողնելով սեփականությունը։ Տարածքը՝ որպես գերեզմանատուն որոշվեց հետագայի համար։ Կից մանկատունը, 19֊րդ դարի վերջին, պահպանվեց թեմի կողմից։ Համայնքի որոշ բնակիչներ տեղափոխվեցին Կանադա և հիմնադրեցին Սուրբ Ժոզեֆի աբբայությունը Մասսաչուսեթսի Սփենսերում[7]։ 1840 թվականին Եպիսկոպոս Դուբոիսը վերաբացեց մատուռը խուլ և համար կաթոլիկ աշխատողներին ապաստանելու համար[6]։ Համեստ եկեղեցական կառույցը կառուցվեց Սուրբ Հովհաննես Ավետարանիչի համար և մակագրվեց՝ 1841 թվական մայիսի 9, արքեպիսկոպոս Ջոն Հագիսի կողմից, ով նաև թեմի ադմինիստրատորն էր։ Եկեղեցական ծխական պարտքերը թեթևացնելու համար վաճառվեցին տոմսեր, սակայն ապարդյուն։ 1844 թվականին եկեղեցին աճուրդում վաճառվեց[6]։ 1853 թվականին պարտքը վերջապես մարվեց, և քանի որ մեծ եկեղեցու կարիք կար, ընտրվեց հողատարածք նոր տաճարի համար[6]։
Նոր տաճարի կառուցում
խմբագրելՆյու Յորքի թեմը, ստեղծված 1808 թվականին, 1850 թվականի հուլիսի 19֊ին դարձավ շրաջան Պիոս IX֊ի կողմից, որի համար արքեպիսկոպոսն էր պատասխանատու։ 1853 թվականին Արքեպիսկոպես Ջոն Ջեզեֆ Հագիսը հայտարարում է նոր տաճար կառուցելու և հին Սուրբ Պատրիկի տաճարը Մանհեթեն տեղափոխելու իր մտադրության մասին։ Նոր տաճարը նախագծվել է Ջեյմս Ռենվիքի կողմից, գոթական վերածննդի ոճով։ 1858 թվականի օգոստոսի 15֊ին դրվեց առաջին անկյունաքարը, թեմի մանկատան հարևանությամբ։ Այդ ժամանակ ներկայիս Մանհեթենը հեռու էր Նյու Յորքի բնակեցված տարածքից[8]։ Աշխատանքները սկսվեցին 1858 թվականին, սակայն Քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդհատվեցին և վերսկսվեցին 1878 թվականին։ Տաճարի կառուցողական աշխատանքներն ավարտվեցին 1878 թվականին և թվագրվեց 1879 թվականի մայիսի 25֊ով։
Այդ ժամանակների համար այն ամենախոշոր կառույցն էր։ Արքեպիսկոպոսի տունն ու ծխական քահանայի տունն ավելացվեցին 1880 թվականին։ Երկու շինությունների նախագծերն էլ արվել էր Ջեյմս Ռենվիքի կողմից։ 1882 թվականին բացվեց հարակից մի դպրոց, որն այլևս գոյություն չունի[9]։ Տաճարի ծայրաձողերն ավելացվեցին 1888 թվականին, որոնք ունեին 1004 մետր բարձրություն և ամենաբարձրն էին Նյու Յորքում, և երկրորդ ամենամեծը ԱՄՆ ֊ում[10]։ Արևելյան կողմում ավելացումներ կատարվեցին, ներառյալ Լեդի մատուռը, որը նախագծվեց Չարլզ Մեթյուի կողմից և կառուցվեց 1901֊1906 թվականները[9]։ Լեդի մատուռի պատուհանների վիտրաժները ստեղծվեցին 1912 և 1930 թվականների ընթացքում, անգլաիացի նկարիչ և դիզայներ Փոլ Վինսենթ Ուոդրոֆի կողմից[11]։ 1927 և 1931 թվականներին տաճարը վերանորոգվեց, մեծացվեց՝ ներառելով սրբավայր և տեղադրվեց մի մեծ երգեհոն[12]։ 1976 թվականին տաճարը և հարակից շինությունները համարվեցին Ազգային պատմական ուղենիշ[3][13][14]։
Վերականգնում
խմբագրելՏաճարի խոշորամասշտաբ վերականգնումը սկսվեց 2012 թվականին, տևեց երեք տարի և ծախսվեց 177 միլիոն դոլար[15]։ Վերականգնումն ավարտվեց 2015 թվականի սեպտեմբերի 17֊ին, նախքան 2015 թվականի սեպտեմբերի 24-25֊ը Ֆրանցիսկոս Հռոմի պապի տաճար այցելությունը[16]։ Վերականգնման ժամանակ վերանորոգվեցին պատուհանների վիտրաժները, մաքրվեց արտաքին մարմարը և կատարվեցին նմանատիպ այլ շատ աշխատանքներ[17]։
Ահաբեկչություն
խմբագրել1914 թվականի հոկտեմբերի 13֊ին Սուրբ Պատրիկ տաճարի հյուսիս֊արևմտյան անկյունում պայթյուն տեղի ունեցավ։ Այն մեծ խուճապ առաջացրեց, 18֊դյույմանոց մի փոս առաջացավ գետնի վրա, սակայն այլ վնասներ չեղան։ Չնայած նրան, որ եկեղեցին լիքն էր մարդկանցով, մեկ զոհ եղավ։ Մահացողը երիտասարդ մի տղա էր, ում գլուխի վրա մետաղի մի կտոր էր ընկել[18]։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Պատրիկ տաճարն ամենախոշոր նեոգոթական ոճի կաթոլիկ տաճարն է Հյուսիսային Ամերիկայում։ Տաճարում կարող է տեղավորել երեք հազար մարդ։
Հռոմեացի նկարիչ Պաուլո Մեդիչին նախագծել է Սուրբ Էլիզաբեթի զոհասեղանը։
Սուրբ Ժան Բատիստ դե լա Սալի զոհասեղանը քչերից մեկն է իր օրիգինալ տեսակի մեջ, որը քանդակված է Դոմինիկ Բորգիայի կողմից[11]։
Ուիլյամ Օրդվեյ Փարթրիջի քանդակած Պիետան երեք անգամ ավելի մեծ է քան Միքելանջելոյի Պիետան։
Տաճարի Խաչի կանգառը 1893 թվականին արժանացել է Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդեսի արվեստի մրցանակին։
Երաժշտություն
խմբագրելՍուրբ Պատրիկ տաճարում կա երկու երգեհոն։ Պատկերասրահի երգեհոնը գտնվում է երգչախմբային պատկերասրահում, վարդերի պատուհանի տակ, 5֊րդ պողոտայի մուտքի մոտ։ Երկրորդ երգեհոնը գտնվում է տաճարի հյուսիսային ամբուլատորիայում, Սուրբ Ժոզեֆ մատուռի կողքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ 3,0 3,1 Pitts, Carolyn. "St. Patrick's Cathedral, Lady Chapel, Rectory, and Cardinal's Residence". National Register of Historic Places Inventory-Nomination. August 1976. National Park Service.
- ↑ Lafort, Remigius, S.T.D., Censor. (1914). The Catholic Church in the United States of America: Undertaken to Celebrate the Golden Jubilee of His Holiness, Pope Pius X. Volume 3. New York City: The Catholic Editing Company. p. 304.
- ↑ Lafort, Remigius, S.T.D., Censor. (1914). The Catholic Church in the United States of America: Undertaken to Celebrate the Golden Jubilee of His Holiness, Pope Pius X. Volume 3. New York City: The Catholic Editing Company. p. 276.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Lafort, Remigius, S.T.D., Censor. (1914). The Catholic Church in the United States of America: Undertaken to Celebrate the Golden Jubilee of His Holiness, Pope Pius X. Volume 3. New York City: The Catholic Editing Company. pp. 339-340.
- ↑ Farley, John M. (1908). History of St. Patrick's Cathedral. Society for the Propagation of the Faith.
- ↑ arley, John Murphy. (1908). History of St. Patrick's Cathedral Society for the propagation of the faith. pp. 49, 111, 115, 122.
- ↑ 9,0 9,1 White, Norval, and Elliot Willensky. AIA Guide to New York City. 5th ed. New York: Oxford UP, 2010. Print.
- ↑ "St. Patrick’s Cathedral History & Restoration Facts" (PDF). popefrancisnyc.org. Archdiocese of New York. 2015. Retrieved 4 July 2016. "The spires were finished in 1888 and were the tallest in New York City from 1880-1890 and the second tallest in the United States (p. 2). Height to the top of the Spires: 329 feet, 6 inches (p. 3)."
- ↑ 11,0 11,1 St. Patrick’s Cathedral (RC). New York City Architecture. Retrieved 4 September 2012.
- ↑ Cathedral of Saint Patrick. The NYC Chapter of the American Guild of Organists. Retrieved 4 September 2012.
- ↑ St. Patrick's Cathedral, Lady Chapel, Rectory and Cardinal's Residence. National Historic Landmark summary listing, September 18, 2007. National Park Service.
- ↑ St. Patrick's Cathedral, Lady Chapel, Rectory, and Cardinal's Residence. National Register of Historic Places Inventory-Nomination. August 1976. National Park Service.
- ↑ St. Patrick’s Cathedral Set To Undergo $177 Million Restoration. CBS News New York. July 7, 2012.
- ↑ "A Gift to New York, in Time for the Pope". The New York Times. 2015-09-17. ISSN 0362-4331. Retrieved 2015-09-18.
- ↑ "St. Patrick's Cathedral Gets an Update Fit for the Pope". Retrieved 2015-09-19.
- ↑ "Terror on Sunday: The Failed Plot to Blow Up St. Patrick's Cathedral." Audio blog post. The Bowery Boys: New York City History. The Bowery Boys, 4 Mar. 2015. Web.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պատրիկ տաճար» հոդվածին։ |