Սուրբ Պետրոնիուս (Միքելանջելո)

Միքելանջելոյի քանդակ

«Սուրբ Պետրոնիուս» (իտալ.՝ San Petronio կամ «Սուրբ Պետրոնիուսը՝ Բոլոնիա քաղաքի մանրակերտը ձեռքին»[1]), Բոլոնիա քաղաքի հովանավոր կաթոլիկ եպիսկոպոս սուրբ Պետրոնիուսի մարմարե քանդակ, որը Միքելանջելոն ստեղծել է 1495 թվականին։ Քանդակը գտնվում է Բոլոնիայի Սուրբ Դոմինիկ բազիլիկ եկեղեցում։

Սուրբ Պետրոնիուս
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1494
բարձրություն64 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրՍուրբ Դոմինիկ տաճար
հավաքածուՍուրբ Դոմինիկ տաճար
 Saint Petronius by Michelangelo Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Միքելանջելոն ստացել է երեք արձանների պատվեր Սուրբ Դոմինիկի դամբարանի համար՝ քաղաքային 16 կառավարիչներից մեկի՝ Ջովանի Ֆրանչեսկո Ալդովրանդիի հովանավորության շնորհիվ[2]. Բոլոնիայում ապրելու ընթացքում Միքելանջեկոն բնակվել է Ալդովրանդիի տանը, ով «համակրում էր Միքելանջելոյին որպես նկարչի»[2]։

Վազարին գրում է․ «Միքելանջելոն այդ կերպարներն ստեղծել է այնպես, որ դրանք գերազանցել են մյուս արձաններին»[2]։

Նկարագրություն

խմբագրել

Սորբ Պետրոնիոսի կերպարը ներկայացված է ողջ հասակով, եպիսկոպոսի հագուստով։ Ամերիկացի արվեստաբան, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Հովարդ Բենջամին Հիբարդը (անգլ.՝ Howard Benjamin Hibbard) գրել է, որ «քանդակը գրավում է իր կոնտրապոստի ուժով, հագուստի ծալքերի ընդգծուն ճոխությամբ»[1]։ Քաղաքի հովանավոր սուրբը իր ձեռքեռի մեջ է պահում Բոլոնիայի մանրակերտը, ինչի մասին Ուիլյամ Ուոլեսը գրել է․ «շքեղ կուբիստական աշխատանք է, սխեմատիկ գունավորմամբ, որտեղ ընդգրկված են Բոլոնիայի բոլոր շինությունները, և՛ այն պատերը, որոնց վրա պատկերված են զինանշաններ, և՛ պարիսպները[а], որոնք փառաբանել է [[Դանթե Ալիգիերի|Դանթեն[б]]]»[3]։

Հիբարդն ընդգծել է նաև Միքելանջելոյի աշխատանքի ազդեցությունը վաղ վերածննդի ներկայացուցիչ Յակոպո Դելլա Քվերչայի վրա[1].

Նշումներ

խմբագրել
а. [а] речь идет об Азинелли и Гаризенде — наклонных башнях Болоньи
б. [б]по воспоминаниям Кондиви и Вазари, Микеланджело читал Альдовранди произведения Данте, Петрарки и Боккаччо, а также «других тосканских поэтов»[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Hibbard, 1985, էջ 33
  2. 2,0 2,1 2,2 2,3 Вазари, 1970, էջ 306
  3. Wallace, 2010, էջ 10

Աղբյուրներ

խմբագրել
  • азари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
  • Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
  • Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
  • Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
  • John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
  • William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)
  • Howard Hibbard Michelangelo. — Harper & Row, 1985. — 358 с.