Սուրբ Սեբաստիան (Ռաֆայել)

Ռաֆայել Սանտիի նկար

«Սուրբ Սեբաստիան», Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ռաֆայելի ստեղծագործություններից։ Նկարում պատկերված է 3-րդ դարի նահատակ Սուրբ Սեբաստիանը[3]։

Սուրբ Սեբաստիան
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարիմոտ 1500[1]
բարձրություն43 սանտիմետր
լայնություն34 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2], տեմպերա[2] և փայտե տախտակ[2]
գտնվում էԿարրարա ակադեմիա
հավաքածուԿարրարա ակադեմիա
հիմնական թեմաՍուրբ Սեբաստիան
https://www.lacarrara.it/en/catalogo/81lc00207/?highlight=raffael կայք
Ծանոթագրություններ
 Saint Sebastian by Raphael Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Սուրբ Սեբաստիանը պատկերվել է որպես չնաշխարհիկ, շքեղ հագնված երիտասարդ։ Նրա ձեռքում նետ է, որը խորհրդանշում է նրա չարչարանքները և մահը։ Ճկույթը վայելչագեղորեն կորացրած է։ Գլուխը փոքր-ինչ խոնարհած է, արտաքուստ հանգիստ է, երազկոտ, հնարավոր է՝ փոքր-ինչ տխուր[4].

Ինչպես Ռաֆայելի վաղ շրջանի մյուս նկարները, այս նկարը ևս կրում է Պերուջինոյի ազդեցությունը։ Նկարի վրա երևում են մտահղացման փոփոխության հետքերը․ որոշ արվեստաբանների կարծիքով ՝Սեբաստիանը նախապես պատկերված է եղել կարճ վարսերով։

Ռաֆայելը ստեղծել է անսովոր կոմպոզիցիա՝ քրիստոնեական սրբերից և մարտիրոսներից մեկին պատկերելու համար։ Ավանդաբար այդ շրջանում Սեբաստիանին պատկերում էին ամբողջ հասակով, պատանու տեսքով՝ սրունքներին վիրակապեր, սյունին գամված և նետահարված[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.lacarrara.it/en/catalogo/81lc00207/
  2. 2,0 2,1 2,2 Lombardia Beni Culturali (իտալ.)
  3. http://days.pravoslavie.ru/Life/life3139.htm
  4. 4,0 4,1 «RENAISSANCE — | RAPHAEL | Saint Sebastian [San Sebastiano]». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել