Սուրբ Ստեփանոս վանք (Հին Փորադաշտ)
Սուրբ Ստեփանոս վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում[1], Հին Փորադաշտ լքված գյուղից մոտավորապես 1.6 կմ հյուսիս-արևմուտք[1][2]։
Սուրբ Ստեփանոս վանք (Հին Փորադաշտ)
| |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Պատմություն
խմբագրելՎանքը կառուցվել է 1385 թվականին։ Ըստ արևելյան ճակատի դռան վերևում գտնվող խաչքարի հայերեն արձանագրության՝ այն վերանորոգվել է 1560 թվականին։ Ըստ այդ մուտքի մոտ տեղադրված արձանագրության այն կրկին վերանորոգվել է 1683 թվականին[2][3]։
Ճարտարապետություն
խմբագրելՎանական համալիրը բաղկացած էր գլխավոր եկեղեցուց և 12-15 օժանդակ շինություններից, որոնք պարագծով պարսպապատված էին 6-8 մետր բարձրությամբ պարսպով։ Եկեղեցին թաղածածկ կառույց էր՝ մեկ գմբեթով և հնգանկյուն աբսիդով՝ երկու կողմերում ավանդատներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին և ներքին պատերին արվել են հայերեն արձանագրություններն[2][3]։
Ոչնչացում
խմբագրելՎանքը դեռ գոյություն ուներ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին, սակայն մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը վանքի հիմքը քանդվել էր, ինչը փաստագրված է Caucasus Heritage Watch-ի հետաքննությամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 234–237. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 84.
- ↑ 3,0 3,1 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 76.