Սուրբ Վլասի եկեղեցի (Զագրեբ)

(Վերահղված է Սուրբ Վլասի եկեղեցիից)

Սուրբ Վլասի եկեղեցի (անգլ.՝ Crkva Svetog Blaža), հռոմեական կաթոլիկ եկեղեցի Զագրեբում։

Սուրբ Վլասի եկեղեցի
խորվ.՝ Crkva Svetog Blaža
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Zagreb?
Հիմնական ամսաթվերը1915
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?
ՆվիրվածՍուրբ Վլաս
ՃարտարապետViktor Kovačić?
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված1915
Քարտեզ
Քարտեզ
 Church of St. Blaise in Zagreb Վիքիպահեստում
svblaz.hr(խորվ.)

Պատմություն

խմբագրել

Եկեղեցու կառուցման գաղափարով հանդես է եկել քահանա Էդուարդ Սուխինը[1]։ 20-րդ դարի սկզբին հայտարարվել է մրցույթ նոր եկեղեցու լավագույն նախագծի համար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Վիկտոր Կովաչիչի նախագիծը։ Ճարտարապետի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել վաղ քրիստոնեական կառույցները Ռավեննայում։ Շինարարությունը սկսվել է 1912 թվականին և ավարտվել 1915 թվականին։

Ճարտարապետություն և ինտերիեր

խմբագրել

Եկեղեցու հիմքը հունական հավասարածայր խաչի տեսք ունի և պսակված է 18 մ տրամագծով երկաթբետոնե գմբեթով։ 1932 թվականին ստեղծվել է մարմարե խորանը։ Խորանի վրա խոյանում են չորս սյուներ՝ զարդարված բարձրաքանդակներով, որոնք ավարտվում են բուրգի տեսքով։ Ամպհովանու վրա պատկերված են խորվաթական սրբեր, իսկ կամարներին Մաղաքիա մարգարեի գրքի խոսքերն են. «Եվ արևելքից մինչև արևմուտք իմ անունը կլինի ժողովուրդների մեջ, և ամենուր կխնկեն իմ անունը»։

Եկեղեցու ներսում կա մատուռ՝ նվիրված Թերեզ Լիզյոացուն, որտեղ խորանում պահվում է նրա՝ Միրկո Ռաչկայի հեղինակած կերպարանքը։

Գմբեթի ներսի մասում կա խճանկար, որը պատկերում է Սուրբ Հոգուն՝ աղավնու տեսքով։ Եզրային խորանները նվիրված են Աստվածամորը և և Հիսուսի սուրբ սրտին։ Նարտեքսում գտնվում է Իվո Կերդիչի հեղինակած մարմարե բարձրաքանդակը, որ պատկերում է սուրբ Անտոնիո Պադովացուն։

Եկեղեցում կա «Խորվաթական ծնունդ» տիկնիկարկղը, որը 1916 թվականին պատրաստել է Վոյտա Բրանիշը[2]։ Այն վերանորոգվել է 1969 թվականին։ Կերպարների հագին խորվաթական ազգային հագուստ է։ Տիկնիկարկղը պահվում է փայտե մեծ պահարանում, որն ամբողջ տարին փակ է՝ բացի Ծննդյան տոնի շրջանից[3]։

Սուրբ Վլասի եկեղեցու երգեհոնը պատրաստվել է 1911 թվականին. ունի մեկ մանուալ և ոտնակ՝ 11 ռեգիստրներով։ 2003 թվականին երգեհոնն ամբողջովին վերանորոգվել է։

2017 թվականի հունիսի 17-ից եկեղեցում ձևավորվել է թանգարան[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Župa». Župa sv. Blaža (խորվաթերեն).
  2. 2,0 2,1 Vinko Paić (16.08.2017). «Muzej crkve sv. Blaža». HRT Magazin (խորվաթերեն).
  3. «U crkvi sv. Blaža su najstarije zagrebačke jaslice». Laudato (խորվաթերեն). 08.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.