Սուրեն Ամարյան

մետաղաձուլման բնագավառի գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Անդրանիկի Ամարյան (մարտի 18, 1953(1953-03-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մետաղաձուլման բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1999): Ռուբեն Ամարյանի եղբայրը։

Սուրեն Ամարյան
Ծնվել էմարտի 18, 1953(1953-03-18)[1] (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն

խմբագրել

Սուրեն Ամարյանը ծնվել է 1953 թվականի մարտի 18-ին, Մոսկվայում (Ռուսաստան1975 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և ձուլվածքների ինստիտուտը։ 1979-1986 թվականներին եղել է Մոսկվայի թանկարժեք երկրորդական մետաղների գործարանի կենտրոնի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 1986-2000 թվականներին՝ Մոսկվայի պողպատի և ձուլվածքների ինստիտուտի բարձրդիսպերսիոն նյութերի բաժանմունքի վարիչ։ 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Գիտության հիմունքները և մատրիցային ջրածնի տեխնոլոգիայի մշակումը ` աղի և օքսիդ-աղի համակարգերից խիստ ցրված փոշոտ նյութեր պատրաստելու համար», արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչման։ 2000 թվականից եղել է ցենտրտելեկոմ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ[2]։

Աշխատանքները վերաբերում են ռադիոէլեկտրոնիկային, էլեկտրատեխնիկայի արդյունաբերության և կապի միջոցների համար նոր նյութերի ստացմանը[3]։

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության լավագույն ԳՀ աշխատանքի համար մրցանակ (1989)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1983
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ամարյան» հոդվածին։